Հոկտեմբերի 5-ին Բրյուսելում անցկացվել է Աֆղանստանին նվիրված համաժողովը, որին մասնակցող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստակամ է 2016թ.-ից հետո էլ ներկայիս մակարդակով պահպանել իր մասնակցությունը «Վճռական աջակցություն» առաքելությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը:
Նազարյանը նշել է, որ Հայաստանն իր կարողությունների չափով, գործընկերների հետ միասին, աջակցել է ու շարունակելու է իր ներդրումն ունենալ Աֆղանստանում անվտանգության, խաղաղության ու օրենքի գերակայության հաստատմանը: Այդ իսկ նպատակով էր, որ Հայաստանը 2010թ. միացավ միջազգային կոալիցիային:
Բրյուսելում անցկացված համաժողովի նպատակն էր ևս մեկ անգամ վերահաստատել միջազգային հանրության աջակցությունն Աֆղանստանին՝ երկրում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաև տնտեսական զարգացման ու լայնածավալ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:
Ավելացնենք, որ Աֆղանստանում իրար հաջորդող ISAF և Resolute Support («Վճռական աջակցություն») առաքելություններին Հայաստանի խաղաղապահները մասնակցում են 126-131 հոգանոց կազմով:
Pingback: Մինչև 2020թ. Աֆղանստանը 15 մլրդ դոլար կստանա դոնոր երկրներից | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանում ծառայությանը պատրաստվելու | Ռազմ.info