Սեպտեմբերի 27-ից ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում, խաղաղապահ գործողությունների սցենարով զորավարժություն է անցկացվում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Զորավարժությունը ուղեկցվում է ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատմամբ:
Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, ռազմաբժշկական անձնակազմի 500 զինծառայողներ, 60 միավոր ռազմական և բժշկական տեխնիկա, ուղղաթիռներ:
Զորավարժության ընթացքում բացազատված դաշտային շարժական հոսպիտալի աջակցությամբ իրականացվել է վիրավոր զինծառայողների ուղղաթիռային տարհանում, քաղաքացիական բնակաչությանը բուժօգնության ապահովում, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպում և այլ միջոցառումներ:
Զորավարժությունը տևելու է մինչև սեպտեմբերի 30-ը:
Մինչ այս՝ դեռևս 2015թ. սեպտեմբերին, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում Հայաստանում անցկացվել է ՀՀ ԶՈւ Խաղաղապահ բրիգադի մեկ հրաձգային գումարտակի ՕԿՀ 2-րդ մակարդակի գնահատում:
Գնահատման երկրորդ փուլում ստուգվել է ստորաբաժանման մարտական պատրաստականությունը, ինչպես նաև տեխնիկայով, սպառազինության և թիկունքային այլ միջոցներով համալրվածությունը` համաձայն ՆԱՏՕ-ի կողմից սահմանված ուղեցույց փաստաթղթերի պահանջների: