Tag Archives: Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ապավինում է Թուրքիայի աջակցությանը

Օգոստոս 13, 2020 18:54 | RAZM.INFO -

Երեկ՝ օգոստոսի 12-ին, Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները մեկնել են Ադրբեջան՝ հետևելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության առաջին փուլի վերջին դրվագին։ Այսօր՝ ցուցադրական զորավարժությունների ավարտին, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդես են եկել ուշագրավ հայտարարություններով։

Continue reading

Ադրբեջանում COVID-19-ից սպա է մահացել

Ջաֆարով Թեյմուր Օքթայ օղլու Հուլիս 31, 2020 14:29 | RAZM.INFO -

Հուլիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի սպա, մայոր Ջաֆարով Թեյմուր Օքթայ օղլուն (Cəfərov Teymur Oktay oğlu)։

Continue reading

Ադրբեջանը հաստատել է սպանվածի մասին տեղեկությունը

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Հուլիս 16, 2020 18:01 | RAZM.INFO -

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի հատվածում ընթացող բախումների հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Ինչպես ավելի վաղ պարզել էինք սոցցանցերից՝ նա պայմանագրային զինծառայող, շարքային Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն (İsmayılov Nazim Əfqan oğlu) է։

Continue reading

Պաշտոնից ազատվել է Ադրբեջանի ՊՆ նյութատեխնիկական ապահովման վարչության պետը

գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամմադովը Հուլիս 9, 2020 13:40 | RAZM.INFO -

Հուլիսի 9-ին նախագահ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ – նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամմադովը:

Continue reading

Ադրբեջանի խոշոր զինապահեստում նոր շինություններ են բացվել

Ադրբեջանի ԶՈւ հրամկազմը զինապահեստում Հունիս 16, 2020 21:26 | RAZM.INFO -

Հունիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ շահագործման են հանձնել զինավանային համալիր, որին մասնակցել են պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը: Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք ծանոթացել են շենքային պայմաններին, բնակարաններ հանձնել զինծառայողներին, այցելել զենքի պահպանման համար հատուկ անգարներ ևն:

Continue reading

Պաշտոնից հեռացվել է Ադրբեջանի ԶՈւ բժշկական գլխավոր վարչության պետը

Գեներալ-մայոր Նաթիգ Ալիևը Հունիս 11, 2020 19:31 | RAZM.INFO -

Հունիսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով աշխատանքից ազատվել և պահեստազոր է ուղարկվել պաշտպանության նախարարության բժշկական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Նաթիգ Ալիևը:

Continue reading

Ադրբեջանի 2020թ. մայիսյան զորավարժությունն ամփոփ

Զորավարժությանը ներգրավված Ադրբեջանի ԶՈւ «Հերոն» մարտավարական ԱԹՍ-ն Մայիս 25, 2020 18:21 | RAZM.INFO -

Այս տարվա մայիսի 18-22-ը Ադրբեջանի բանակը կրկին անկացրեց իր հերթական խոշոր զորավարժություններից մեկը, որի ընթացքին «Ռազմինֆոն» հետևել է, և այս զորավարժության դեպքում ևս կփորձենք ներկայացնել մեր դիտարկումները:

Continue reading

Ադրբեջանում կանցկացվի հերթական խոշոր զորավարժությունը

Մայիս 14, 2020 13:05 | RAZM.INFO -

Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ մայիսի 18-22-ը բանակը անցկացնելու է օպերատիվ-մարտավարական պլանային խոշոր զորավարժություն:

Continue reading

ՊԲ հայտարարությունից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց առաջնագիծ այցի մասին

Զաքիր Հասանովը և Մահարամ Ալիևը առաջնագծում՝ Թալիշի ուղղությամբ Մայիս 5, 2020 15:44 | RAZM.INFO -

Մայիսի 4-ին Արցախի ՊԲ-ն հայտարարել էր, որ մի քանի օր է ինչ Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը և, մասնավորապես, պաշտպանության նախարարը պարբերաբար այցեր են կատարում առաջնագծի տարբեր հատվածներ, եղել են շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում:

Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն սադրանքների հող է ստեղծում

Զաքիր Հասանով Մայիս 2, 2020 18:13 | RAZM.INFO -

Մայիսի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է երկրի ԶՈւ ղեկավարությանը: Հանդիպման ընթացքում նա արել է սպառնալից հայտարարություններ, որոնք, ըստ էության, ապագայում ադրբեջանական հնարավոր սադրանքների համար հիմքեր են ստեղծում:

Continue reading