Պաշտոնից հեռացվել է Ադրբեջանի ԶՈւ բժշկական գլխավոր վարչության պետը

Հունիսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով աշխատանքից ազատվել և պահեստազոր է ուղարկվել պաշտպանության նախարարության բժշկական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Նաթիգ Ալիևը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական մի շարք կայքեր՝ հղում անելով ՊՆ-ից ստացված տեղեկատվության վրա: Նախագահի հրամանագիրը դեռևս չի հրապարակվել:

գեներալ-մայոր Նաթիգ Ալիևը

Նաթիգ Ալիևը այդ պաշտոնին նշանակվել էր 2012-ին, իսկ 2013-ին նրան շնորհվել էր գեներալ-մայորի կոչում: Ադրբեջանական մասնագիտացված «Ազերիդիֆենս» կայքը, հղում անելով «ԶԼՄ-ների» հայտնում է, որ Ալիևին փոխարինելու է ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ, գնդապետ Էլխան Իբրահիմովը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *