Ադրբեջանի ՊՆ-ն սադրանքների հող է ստեղծում

Մայիսի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է երկրի ԶՈւ ղեկավարությանը: Հանդիպման ընթացքում նա արել է սպառնալից հայտարարություններ, որոնք, ըստ էության, ապագայում ադրբեջանական հնարավոր սադրանքների համար հիմքեր են ստեղծում:

Հասանովը հայտարարել է, որ «կտրուկ մեծացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը», ինչն իբր թե կապված է վերջին օրերին հայկական կողմի «սադրիչ գործողություններով»: Ինչից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է ուժեղացնել հետախուզության բոլոր տեսակները՝ առաջնագծում և հայկական թիկունքում:

Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, վերջին մեկ շաբաթում Ադրբեջանը խախտել էր հրադադարի ռեժիմը ավելի քան 170 անգամ, իսկ ապրիլի 29-ին նաև կիրառել էր 60մմ ականանետներ։

Այսպիսով՝ թեև ընդհանուր գծերով հայտարարությունն Ադրբեջանի ՊՆ առնվազն վերջին մեկ տարվա հռետորաբանության շրջանակներում է, սակայն որոշակի սրացումներ կան և բացառված չի, որ Ադրբեջանը կշարունակի մեծացնել լարվածությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *