ՊԲ հայտարարությունից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց առաջնագիծ այցի մասին

Մայիսի 4-ին Արցախի ՊԲ-ն հայտարարել էր, որ մի քանի օր է ինչ Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը և, մասնավորապես, պաշտպանության նախարարը պարբերաբար այցեր են կատարում առաջնագծի տարբեր հատվածներ, եղել են շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում:

Այսօր՝ մայիսի 5-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ նախարար Հասանովը այցելել է առաջապահ դիրքեր Թալիշի ուղղությամբ, ինչը հաստատում է Արցախի պաշտպանության բանակի նոխօրեյի հայտարարությունը:

Զաքիր Հասանովի հետ միասին դիրքեր են այցելել նաև, Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովը, առաջին կորպուսի հրամանատար Հիքմեթ Հասանովը, ինչպես նաև նախագահի՝ ռազմական գծով օգնական Մահարամ Ալիևը:

Զաքիր Հասանովը և Մահարամ Ալիևը առաջնագծում՝ Թալիշի ուղղությամբ

Նշենք, որ մի քանի օր առաջ էլ՝ մայիսի 1-ին Մահարրամ Ալիևը այցելել էր նաև պետական սահմանապահ ծառայության առաջապահ դիրքեր՝ Տավուշի ուղղությամբ, իսկ մարտի կեսերն Մահարամ Ալիևը Զաքիր Հասանովի հետ միասին եղել էին առաջնագծի հարավային հատվածում:

Ավելացնենք, որ Զաքիր Հասանովի առաջնագիծ այցելում է պարբերաբար, որոնց մասին Ադրբեջանի ՊՆ-ն հիմնականում հայտնում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *