Daily Archives: Հուլիս 28, 2021

Ինչ է կատարվել սահմանին հուլիսի 28-ին․ ՔԿ

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Հուլիս 28, 2021 17:49 | RAZM.INFO -

ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով՝ ինչպես են սկսվել հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում ընթացած մարտերը։ Հուլիսի 28-ին` ժամը 03:30-ից 03:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ, Վերին Շորժայի և Սոթքի հատվածում, հրետանային և հրաձգային միջոցներից կրակել են ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, գրավել են պահպանվող հենակետերից մեկը։

Continue reading

ժամը 10։00-ից հրադադարի պայմանավորվածություն է․ Ադրբեջանն արդեն խախտել է այն

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Հուլիս 28, 2021 11:42 | RAZM.INFO -

Ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են հրադադարի շուրջ, որը պետք է ուժի մեջ մտներ հուլիսի 28-ի ժամը 10։00-ից։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը։ ՀՀ ՄԻՊ-ը ժամը 10:30-ի դրությամբ ահազանգներ է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Continue reading

[Լրացված] ժամը 08։30-ի դրությամբ հայկական կողմն ունի երեք զոհ. ՀՀ ՊՆ

Հուլիս 28, 2021 9:21 | RAZM.INFO -

Հուլիսի 28-ի ժամը 8։30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ հարձակումից հետո սկսված մարտական գործողությունները շարունակվում են։ Հայկական կողմն ունի երեք զոհ, երկու վիրավոր։

Continue reading

ՀՀ-ն ունի 2 վիրավոր, ևս 5 զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են․ ՊՆ

ՊՆ շենք Հուլիս 28, 2021 8:55 | RAZM.INFO -

Հուլիսի 28-ին Ադրբեջանը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Continue reading