Monthly Archives: Օգոստոս 2021

Արցախյան պատերազմին մասնակցելու համար թուրք մասնագետներ են պարգևատրվել

վԱ Օգոստոս 29, 2021 14:04 | RAZM.INFO -

Օգոստոսի 21-ին Թուրքիայի Ամասիա նահանգում երկրի ղեկավարության կողմից մեդալներով են պարգևատրվել Թուրքիայի ՌՕՈւ 5-րդ ավիացիոն հրամանատարության անձնակազմի 10 ներկայացուցիչ։ Հանձնված մեդալները թուրք մասնագետներին տրվել են «Ադրբեջանի պատերազմին ծառայության» համար, ինչը ևս մեկ վկայություն է Թուրքիայի՝ Արցախյան պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցելու մասին։

Continue reading

Օգոստոսի 19-ին հենակետում մահացած 3 զինծառայող է հայտնաբերվել

Օգոստոս 19, 2021 10:54 | RAZM.INFO -

Օգոստոսի 19-ին` ժամը 02։15-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի աճյունները՝ հրազենային վիրավորումներով։

Continue reading

Օգոստոսի 16-ին Գեղարքունիքում թշնամու կրակից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Օգոստոս 16, 2021 21:09 | RAZM.INFO -

Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Փոխհրաձգության ընթացքում զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

Continue reading

Օգոստոսի 16-ին թշնամու կրակից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Օգոստոս 16, 2021 12:24 | RAZM.INFO -

Օգոստոսի 16-ի առավոտյան 09:50-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից Նախիջևանի ուղղությամբ` Երասխի հատվածում, զոհվել է հայկական զինված ուժերի զինծառայող, 1975թ. ծնված ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Continue reading

Արշակ Կարապետյանը` պաշտպանության նախարար

Օգոստոս 2, 2021 20:32 | RAZM.INFO -

ՀՀ նախագահի հրամանագրով` Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Continue reading

Հուլիսի 31-ին Արցախում հայտնաբերվել է ՊԲ զինծառայողի աճյուն

Օգոստոս 2, 2021 13:59 | RAZM.INFO -

Հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, հյուսիսային զորամասերից մեկից 2.5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի մարմինը։

Continue reading