Հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, հյուսիսային զորամասերից մեկից 2.5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի մարմինը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Պաշտպանության բանակը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։