Արշակ Կարապետյանը` պաշտպանության նախարար

ՀՀ նախագահի հրամանագրով` Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Հուլիսի 20-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել էր Վաղարշակ Հարությունյանը, իսկ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից` գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որը նշանակվել էր փոխնախարարի պաշտոնին։

Կարապետյանը ԳՇ պետի տեղակալի պաշտոնին նշանակվել էր 2021-ի ապրիլին։ Նա 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետի պաշտոնը, այդ պատերազմից հետո ազատվել էր պաշտոնից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *