Օգոստոսի 19-ին հենակետում մահացած 3 զինծառայող է հայտնաբերվել

Օգոստոսի 19-ին` ժամը 02։15-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի աճյունները՝ հրազենային վիրավորումներով։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` նշելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *