Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Փոխհրաձգության ընթացքում զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության` թշնամին ունի առնվազն երեք զոհ և վիրավոր: