Daily Archives: Հուլիս 14, 2021

Սյունիքի մարզում կորել է կապը 2 զինվորականի հետ․ ՊՆ

ՊՆ շենք Հուլիս 14, 2021 15:52 | RAZM.INFO -

Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։

Continue reading

Ադրբեջանը հայտնում է՝ Նախիջևանի ուղղությամբ վիրավոր ունի

Նախիջևանի ուղղությամբ ՀՀ ԶՈւ այս դիրքում ծառայում են միայն պայմանագրայիններ Հուլիս 14, 2021 13:52 | RAZM.INFO -

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Նախիջևանի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հայկական կողմի կրակից վիրավորում է ստացել զինծառայող Մարդանլը Իբադուլլա Մահսուդ օղլուն (Mərdanlı İbadulla Məhsud oğlu)։

Continue reading

ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կողմի՝ Շուշիի ուղղությամբ կրակելու հայտարարությունը

ՀՀ ԶՈւ զինծառայող Նկարը՝ ՀՀ ՊՆ-ի Հուլիս 14, 2021 13:17 | RAZM.INFO -

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հուլիսի 14-ի տարածած հաղորդագրությունն առ այն, թե հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում, ՊԲ ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:

Continue reading

Հուլիսի 14-ին Երասխի ուղղությամբ թշնամու կրակից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. ՊՆ

Հուլիս 14, 2021 12:04 | RAZM.INFO -

Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Փոխհրաձգության ընթացքում զոհվել է հայկական բանակի զինծառայող։

Continue reading