Սեպտեմբերի 16-ին Թուրքիայի զինուժը Սիրիայում օգոստոսի 24-ից սկսված «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիայի թուրքմենների օգնությամբ սկսել է Հալեպից հյուսիս ընկած Էլ–Բաբ բնակավայրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից «մաքրելու» գործողությունը:Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:
Նշենք, որ Էլ-Բաբը Հալեպի հյուսիսում ԻՊ հսկողության տակ գտնվող վերջին խոշոր բնակավայրն է:
Համաձայն աղբյուրի՝ Էլ-Բաբի գրավվման գործողությանը մասնակցում է շուրջ 2500 զինծառայող: Ցամաքային գործողություններին զուգահեռ, սեպտեմբերի 17-ի առավոտյան թուրքական հրետանին հարվածել է Թուրքիայի սահմանից 3 կմ հեռավարության վրա գտնվող Քիլիս քաղաքի մոտակայքում տեղակայված ԻՊ դիրքերին: Բացի այդ թուրքական F-16 կործանիչները և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերը ավիահարվածներ են հասցնում Էլ-Բաբի տարածքում ԻՊ դիրքերին:
Աղբյուրը հայտնում է նաև, որ ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները նույնպես աջակցում են Սիրիայում թուրքական զինուժի գործողություններին: Նշենք, որ սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ շարունակում է աջակցություն ցուցաբերել թուրքական զինուժին ԻՊ դեմ ռազմական գործողություններում, ինչը ներառում է նաև ԱՄՆ ցամաքային աջակցությունը: Մամուլի քարտուղարը նշել է, սակայն, որ չի կարող որևէ մանրամասներ փոխանցել կոնկրետ գործողությունների մասին:
Հիշեցնենք օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:
Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:
Pingback: Սիրիայում երկու թուրք զինծառայող է մահացել | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի զինուժը հետևակային ստորաբաժանումներ չի ուղարկի Սիրիա. Թուրքիայի ՊՆ | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի զինուժը Սիրիայում կշարժվի ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ | Ռազմ.info
Pingback: Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող | Ռազմ.info
Pingback: Սիրիայում վիրավորվել է Թուրքիային ԶՈւ 4 զինծառայող | Ռազմ.info