Հուլիսի 29-ին Իրանի բանակի ցամաքային ուժերը հակաահաբեկչական զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիսարևմտյան Արևմտյան Ազերբայջան (Ատրպատական) նահանգի Փիրանշահր շրջանում: Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Զորավարժությանը ներգրավվել են Իրանի բանակի ցամաքային ուժերի 364-րդ բրիգադի տարբեր ստորաբաժանումներ՝ այդ թվում 304-րդ հրետանային գումարտակը, 103-րդ հետևակային գումարտակը:
Զորավարժության անցկացման նպատակը ահաբեկիչների հնարավոր հարձակումներին դիմակայելուն պատրաստվելն է:
Ավելի վաղ հակաահաբեկչական զորավարժություն էր անցկացվել նաև Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում:
Թեհրանի հաբեկչական հարձակումներից հետո Իրանը խստացրել է հսկողությունը և ահաբեկիչների «որս» է սկսել։ Գործի դնելով իր բոլոր ուժային կառույցները՝ Իրանը արդեն տասնյակ ահաբեկիչների է վնասազերծել։ Միայն Արևմտյան Ազրբայջան նահանգում Թեհրանի ահաբեկչությունից երկու շաբաթ անց արդեն 40-ից ավելի զինյալ էր ձերբակալվել:
Իսկ հունիսի 18-ին, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին։
Իրանը հսկողությունը խստացրել է հատկապես երկրի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում, որտեղ գործում են քրդական, բելուջական ընդդիմադիր, զինյալ խմբավորումներ։ Այս շրջանակներում Իրանը նաև հարվածներ է հասցնել Իրաքի և Պակիստանի սահմանկից շրջաններին, որտեղից ներթափանցում, գործում կամ որտեղ փախչում են այդ խմբավորման անդամները։