Իրանի զինուժը հակաահաբեկչական զորավարժություն է անցկացրել երկրի հյուսիսում

Հուլիսի 29-ին Իրանի բանակի ցամաքային ուժերը հակաահաբեկչական զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիսարևմտյան Արևմտյան Ազերբայջան (Ատրպատական) նահանգի Փիրանշահր շրջանում: Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Զորավարժությանը ներգրավվել են Իրանի բանակի ցամաքային ուժերի 364-րդ բրիգադի տարբեր ստորաբաժանումներ՝ այդ թվում 304-րդ հրետանային գումարտակը, 103-րդ հետևակային գումարտակը:

Իրանի բանակի ցամաքային ուժեր

Իրանի բանակի ցամաքային ուժեր

Զորավարժության անցկացման նպատակը ահաբեկիչների հնարավոր հարձակումներին դիմակայելուն պատրաստվելն է:

Ավելի վաղ հակաահաբեկչական զորավարժություն էր անցկացվել նաև Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում:

Թեհրանի հաբեկչական հարձակումներից հետո Իրանը խստացրել է հսկողությունը և ահաբեկիչների «որս» է սկսել։ Գործի դնելով իր բոլոր ուժային կառույցները՝ Իրանը արդեն տասնյակ ահաբեկիչների է վնասազերծել։ Միայն Արևմտյան Ազրբայջան նահանգում Թեհրանի ահաբեկչությունից երկու շաբաթ անց արդեն 40-ից ավելի զինյալ էր ձերբակալվել:

Իսկ հունիսի 18-ին, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին։

Իրանը հսկողությունը խստացրել է հատկապես երկրի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում, որտեղ գործում են քրդական, բելուջական ընդդիմադիր, զինյալ խմբավորումներ։ Այս շրջանակներում Իրանը նաև հարվածներ է հասցնել Իրաքի և Պակիստանի սահմանկից շրջաններին, որտեղից ներթափանցում, գործում կամ որտեղ փախչում են այդ խմբավորման անդամները։

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները Մազանդարանում անցկացվող զորավարժության ժամանակ

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները Մազանդարանում անցկացվող զորավարժության ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *