Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ուսուցիչների ընդունելություն հետևյալ առարկաների դասավանդման համար`
- հայոց լեզու,
- անգլերեն,
- ռուսերեն,
- մաթեմատիկա,
- ֆիզիկա,
- կենսաբանություն,
- քիմիա,
- աշխարհագրություն,
- հայոց պատմություն,
- համաշխարհային պատմություն,
- ինֆորմատիկա:
Դիմորդները պետք է ծանոթ լինեն ուսուցման ժամանակակից մեթոդներին, մշտապես հետևեն արտերկրում ու Հայաստանում դրանց զարգացման միտումներին, ուսումնական գործընթացում հանդես բերեն ստեղծագործական և նորարար մոտեցումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Վարժարանում ուսուցումը կազմակերպվելու է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ մշակված ծրագրով։
Պարտականություններ
- առարկայի դասավանդում,
- ուսումնաօժանդակ միջոցառումների կազմակերպում:
Պահանջվող հմտություններ և ունակություններ
- մանկավարժական բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
- սովորողների հետ աշխատելու նվազագույնը մեկ տարվա փորձ,
- հայերենի, ռուսերենի և աշխատանքային անգլերենի լավ իմացություն,
- համակարգչային հմտություններ (MS Office, Internet),
- կազմակերպչական հմտություններ,
- միջանձնային և հաղորդակցման գերազանց հմտություններ,
- պատասխանատվության և ճշտապահության բարձր զգացում,
- սեր և լուրջ վերաբերմունք կրթությանը ու ինքնակրթությանը։
Դիմելու կարգը
Թեկնածուները պետք է [email protected] էլ. հասցեին ուղարկեն.
- ինքնակենսագրություն (CV) Adobe PDF կամ MS Word ձևաչափով,
- նամակ-հիմնավորում «Ինչո՞ւ եմ ուզում Մոնթե Մելքոնյան վարժարանում դառնալ ուսուցիչ» թեմայով ( մեկ համակարգչային էջի սահմաններում),
- դասավանդման, դասարանի հետ աշխատանքի սեփական մոտեցումների ու առաջնահերթությունների հակիրճ նկարագրություն (նշված ձևաչափերից որևէ մեկով` MS Word, Power Point, Adobe PDF, Flash, Video և այլ ձևաչափերով):
Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն: Նամակի բովանդակության տողում նշել պաշտոնի անունը՝ Teacher_Subject (Subject բառի փոխարեն գրել դասավանդվելիք առարկայի անվանումը, օրինակ՝ English, Physics և այլն)։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017թ. օգոստոսի 14-ը։ Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։ Աշխատանքի սկիզբն է 2017թ. սեպտեմբերի 1-ը։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 077-87-12-70 հեռախոսահամարով: