Հոկտեմբերի 19-ին Իրանի կենտրոնական Սպահան նահանգում ավարտվել է «Ֆադաեյան է հարիմ է վելայաթ 6» զորավարժությունը, որի եզրափակիչ օրը կիրառվել են նաև կառավարվող հրթիռներ: Այս մասին հայտնում է իրանական Press TV լրատվական գործակալությունը:
Զորավարժության ընթացքում Boeing-747 ինքնաթիռներով լիցքավորվել է 4 միավոր F-4 կործանիչ, որոնցով արձակվել են իրանական Nasr և ամերիկյան Maverick մարտավարական հրթիռներ:
Հաղորդակցության ապահովման, հետախուզության և թիրախի ոչնչացման համար կիրառվել են անօդաչու թռչող սարքեր: Փոխանցում է Իրանի ՌՕՈւ կայքը:
Զորավարժությունների ընթացքում կատարվել են նաև լարային և ոչ լարային կապի ցանցերի պաշտպանության գործողություններ:
«Ֆադաեյան է հարիմ է վելայաթ 6» զորավարժությունը մեկնարկել էր հոկտեմբերի 17-ին: Զորավարժության հիմնական նպատակը իրանական արտադրության ռումբերի՝ թիրախները խոցելու ճշգրտությունը ստուգելն էր:
Զորավարժությանը ներգրավված էին խորհրդային-ռուսաստանյան արտադրության ՍՈւ-24, ՄԻԳ-29, ամերիկյան արտադրության F-4, F-5, F-14, ինչպես նաև իրանական արտադրության «Սաեղե» կործանիչներ, Boeing-707 և Boeing-747 լիցքավորող ինքնաթիռներ, Lockheed C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
Իրանի ՌՕՈւ նույնանուն նախորդ՝ «Ֆադաեյան է հարիմ է վելայաթ 5» զորավարժությունը անցկացվել է 2015թ. սեպտեմբերին:
Pingback: Իրանը զորավարժություն է անցկացնելու մերձկասպյան նահանգ Մազանդարանում | Ռազմ.info
Pingback: Իրանը զորավարժություն է անցկացնելու մերձկասպյան Գիլան նահանգում | Ռազմ.info
Pingback: Իրանը զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիսում | Ռազմ.info
Pingback: Իրանը զորավարժություն է անցկացնելու երկրի կենտրոնում և Իրաքի սահմանին | Ռազմ.info