Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Իրանի կենտրոնական Սպահան նահանգում երկրի ռազմաօդային ուժերը սկսել են «Ֆադաեյան է հարիմ է վելայաթ 6» եռօրյա զորավարժությունը: Այս մասին հայտնում է Իրանի ՌՕՈւ պաշտոնական կայքը:
Զորավարժության ընթացքում գիշերային և ցերեկային ժամերին տարբեր բարձրություններում հայտնաբերվելու և հրթիռային սպառազինությամբ ոչնչացվելու է պայմանական հակառակորդը:

Իրանական արտադրության «Սաեղե» կործանիչ
Ըստ զորավարժության «խոսնակ», բրիգադային գեներալ Մասուդ Ռուզխոշի՝ զորավարժության հիմնական նպատակը իրանական արտադրության ռումբերի՝ թիրախները խոցելու ճշգրտությունը ստուգելն է:
Զորավարժությանը ներգրավված են խորհրդային-ռուսաստանյան արտադրության ՍՈւ-24, ՄԻԳ-29, ամերիկյան արտադրության F-4, F-5, F-14, ինչպես նաև իրանական արտադրության «Սաեղե» կործանիչներ, Boeing-707 և Boeing-747 լիցքավորող ինքնաթիռներ, Lockheed C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
Իրանի ՌՕՈւ նույնանուն նախորդ՝ «Ֆադաեյան է հարիմ է վելայաթ 5» զորավարժությունը անցկացվել է 2015թ. սեպտեմբերին:
Pingback: Ավարտվել է Իրանի ՌՕՈւ եռօրյա զորավարժությունը | Ռազմ.info