Իրանը զորավարժություն է անցկացնելու մերձկասպյան Գիլան նահանգում

Հոկտեմբերի 27-28-ին և նոյեմբերի 3-4-ին Իրանի հյուսիսային Գիլան նահանգում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)  «Բեյթ օլ մողադաս» և  «Քոսար» զորամիավորումների 100 գումարտակների ներգրավվածությամբ անցկացվելու է «Ալի բեյթ օլ մողադաս» զորավարժությունը:

Այս մասին փոխանցում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:

«Բեյթ օլ մողադաս» ստորաբաժանումը զորավարժության ժամանակ, լուսանկարը` Մաշրեղ գործակալության (արխիվ)

«Բեյթ օլ մողադաս» ստորաբաժանումը զորավարժության ժամանակ, լուսանկարը` Մաշրեղ գործակալության (արխիվ)

Զորավարժության նպատակը զինծառայողների մարտական պատրաստվածությունը ստուգելն է:

Նշենք նաև, որ նույն ժամանակահատվածում  «Բեյթ օլ մողադաս» և  «Քոսար» զորամիավորումների 108 գումարտակների ներգրավվածությամբ զորավարժություն է անցկացվելու նաև հյուսիսային Մազանդարան նահանգում:

Ավելի վաղ` հոկտեմբերի 17-19-ը, կենտրոնական Սպահան նահանգում անցկացվել է Իրանի ՌՕՈւ զորավարժությունը, որին  ներգրավված էին խորհրդային-ռուսաստանյան արտադրության ՍՈւ-24, ՄԻԳ-29, ամերիկյան արտադրության F-4, F-5, F-14, ինչպես նաև  իրանական արտադրության «Սաեղե» կործանիչներ, Boeing-707 և Boeing-747 լիցքավորող ինքնաթիռներ, Lockheed C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

One response to “Իրանը զորավարժություն է անցկացնելու մերձկասպյան Գիլան նահանգում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *