Հոկտեմբերին Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցելու համար Հայաստան կայցելեն կազմակերպության անդամ պետությունների նախագահները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Շավարշ Քոչարյանը, հայտնում է «Արմենպրես» գործակալությունը:
«Այդ գագաթնաժողովը վաղուց էր նախատեսված անցկացնել Երևանում, ՀԱՊԿ-ում այդ որոշումը վաղուց էր կայացված, քանի որ կառույցում նախագահելու է Հայաստանը», — տեղեկացրել է փոխնախարարը:
Գագաթաժողովից սպասելիքները
• Նախատեսված է, որ ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում նշանակվելու է ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը, որ լինելու է Հայաստանի ներկայացուցիչ: ՀԱՊԿ նախորդ՝ 2015թ. գագաթաժողովի ժամանակ որոշվել է, որ կազմակերպության քարտուղարի պաշտոնն այսուհետ ռոտացիոն սկզբունքով զբաղեցնելու են անդամ պետությունների ներկայացուցիչները, և Հայաստանն առաջինն է այդ ցուցակում (ըստ պետությունների անունների այբբենական հերթականության):
• Հայտնի է նաև գագաթաժողովի օրակարգի հարցերի մի մասը: Մասնավորապես ներքին համաձայնությունների ձեռքբերումից հետո կազմակերպության ռազմավարությունն արդեն պատրաստ է և կներկայացվի նախագահների հաստատմանը: Դրա ընդունումը համարվում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության մեկ տարվա առաջնահերթություններից մեկը:
Բացի այդ, գագաթաժողովին է ներկայացվելու նաև ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի նախագիծ: Այդ նախագծով՝ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակն ընդհանուր է լինելու կազմակերպության անդամ պետությունների համար:
Նախագահների հաստատմանն է ներկայացվելու նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման որոշման նախագիծը: Կենտրոնը կոորդիանցնելու է ՀԱՊԿ անդամ պետություններում գործող համանման կենտրոնների աշխատանքը՝ ինֆորմացիայի փոխանակման միջոցով:
• Բուն օրակարգային նիստերից բացի, ՀԱՊԿ գագաղաթոժովի շրջանակում է անցկացվելու նաև սպառազինության և երկակի նշանակության ապրանքների առաջին հայկական ցուցահանդեսը՝ ArmHiTec ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են լինելու հիմնական հայաստանյան ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրատեսակները:
Pingback: ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԻ մարմինների պատվիրակները հանդիպել են Երևանում | Ռազմ.info
Pingback: ArmHiTec-2016 ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնի 28 ընկերություն | Ռազմ.info
Pingback: ՊՆ-ում քննարկել են Հայաստանում ՌԴ արտադրած զինտեխնիկայի սպասարկման կենտրոններ կառուցելու հարցը | Ռազմ.info