Տարեսկզբից Ռուսաստանն արտահանել է 8 մլրդ դոլարի սպառազինություն

2016 թ. հունվարից մինչև օգոստոս Ռուսաստանից արտահանվել է 8 մլրդ ԱՄՆ դոլարի սպառազինություն: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ ՊՆ ռազմատեխնիկական հարցերով դաշնային ծառայության տեղակալ Անատոլի Պունչուկը:

Ըստ Պունչուկի` ամեն տարի  վաճառքը տեղի է ունենում նույն կերպ. տարեսկզբում փոքր ծավալներով, հետո շրջադարձ է տեղի ունենում և տարեվերջին հասցվում է նախատեսված ծավալներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ 2016թ համար «Ռոսօբորոնէքսպորտը » և ՊՆ ռազմատեխնիկական հարցերով դաշնային ծառայությունը նախատեսել են արտահանել 15 մլրդ դոլարի սպառազինություն:

Նույն աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ 2015 թ Ռուսաստանը արտահանել է 14,5 մլրդ դոլարի սպառազինություն, իսկ առաջիկա տարիների համար կա շուրջ 50 մլրդ դոլարի սպառազինության պատվեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *