Ռուսաստանը նախատեսել է 15 մլրդ դոլարի զենք արտահանել 2016-ին

2016-ի համար «Ռոսօբորոնէքսպորտը» և ՌԴ ՊՆ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայությունը նախատեսել են արտահանել շուրջ 15 մլրդ ԱՄՆ դոլարի սպառազինություն, որից 13-ը բաժին է ընկնում «Ռոսօբորոնէքսպորտին»:

Այս մասին «Բանակ-2016» ռազմարդյունաբերական ցուցահանդես-ֆորումի ժամանակ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտի» փոխտնօրեն Սերգեյ Գորելովսկին (1, 2):

Ռուսաստանի արտադրության Սու-35 կործանիչ, Կա-28 ուղղաթիռ և Ս-300 զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանի արտադրության Սու-35 կործանիչ, Կա-28 ուղղաթիռ և Ս-300 զենիթահրթիռային համակարգ

Գորելովսկին նշել է, որ ինչպես 2015-ին, այնպես էլ այս տարի իրենք նախատեսել են արտահանել շուրջ 13 միլիարդ դոլարի սպառազինություն, որից 7 միլիարդի արտահանումը արդեն կատարել են:

Նա ավելացրել է նաև, որ կնքված պայմանագրերի վճարումների մասը ստանում են տարվա վերջում, մասնավորապես՝  Իրանին վաճառված Ս-300-ների երկրորդ խմբաքանակից և Չինաստանին վաճառված Սու-30 ինքնաթիռներից ստացված եկամուտները:

Նշենք, 2015-ին Ռուսաստանի և Չինաստանի միջև ստորագրվել էր 2 մլրդ դոլար գնահատվող պայմանագիր, ըստ որի՝ Ռուսաստանը Չինաստանին պետք է վաճառի 24 միավոր Սու-35 կործանիչ, որոնցից 4-ը պետք է Չինաստանին մատակարարվի այս տարի:

Ս-300 համակարգերի առաջին բաղադիչները Իրանին մատակարարվել են 2016թ ապրիլին, իսկ արդեն 2016-ի հուլիսին Ռուսաստանը Իրանին մատակարարել է Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգերի հրթիռների առաջին խմբաքանակը:

Նշենք նաև, որ այս տարվա հուլիսի 29-ին «Ռոսոբորոնէքսպորտը» Հնդկաստանի ՌԾՈւ-ի հետ ստորագրել է նաև Հնդկաստանի՝ ռուսաստանյան արտադրության 10 միավոր К-28 հականավային ուղղաթիռներ արդիականացնելու շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր:

One response to “Ռուսաստանը նախատեսել է 15 մլրդ դոլարի զենք արտահանել 2016-ին

  1. Pingback: Տարեսկզբից Ռուսաստանն արտահանել է 8 մլն դոլարի սպառազինություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *