ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է հայկական «ArmHiTec» ռազմարդյունաբերական ցուցահանդեսն անցկացնել հոկտեմբերի 13-15-ին և ընդգրկել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում անցկացվող միջոցառումների մեջ: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացնում է ցուցահանդեսի կազմակերպչական խումբը:
Ավելի վաղ՝ հուլիսի 5-ին, ՀՀ ՊՆ տեղակալ — ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության հանձնաժողովի նախագահ Դավիթ Փախչանյանը Մոսկվայում հանդիպել է ցուցահանդեսը կազմակերպող «ԲԻԶՈՆ» ընկերության ներկայացուցիչներին և քննարկել ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքները:
Նախատեսված է, որ ցուցահանդեսին իրենց արտադրանքը ներկայացնելու են Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների ռազմարդյունաբերական ընկերություններ:
Նշենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորդրի՝ ՀԱՊԿ երկրների նախագահների խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել հենց հոկտեմբերին:
Pingback: Կանցկացվի հայ-ռուսական ռազմատեխնիկական հանձնաժողովի նիստ | Ռազմ.info
Pingback: ArmHiTec-2016 ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնի 28 ընկերություն | Ռազմ.info
Pingback: Հայաստանի ռազմարդյունաբերության կարևորագույն իրադարձությունները 2016-ին | Ռազմ.info