ArmHiTec-2016 ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնի 27 ընկերություն

ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 56 ընկերություն, որոնցից 27-ը ներկայացնում են Հայաստանը, 22-ը՝ Ռուսաստանը և մեկական ընկերություններ՝ ԱՄՆ-ն, Իտալիան, Հնդկաստանը, Ղազախստանը, Էստոնիան, Լեհաստանը և  Բուլղարիան։

Հայաստանի ռազմարդյունաբերական արտադրանքի՝ «Բանակ-2016» ցուցահանդեսին ներկայացված նմուշներ

Հայաստանի ռազմարդյունաբերական արտադրանքի՝ «Բանակ-2016» ցուցահանդեսին ներկայացված նմուշներ (արխիվ)

Հայաստանյան ընկերություններից իրենց արտադրանքն են ներկայացնելու «ԿամԱԶ-Արմենիա», «Լյուբավա Արմենիա», «Պատնեշ», «Ֆերոն», «Սիգնում», «Սպեցմաշ» ընկերությունները։

Ռուսաստանն են ներկայացնող ընկերություններից են «Ռոսօբորոնէկսպորտը», «Ուրալվագոնզավոդ», «Ուրալ», «Ալմազ-Անթեյ» և այլ ընկերություններ։

Իրենց արտանդրանքը և ծառայությունները կներկայացնեն նաև ամերիկյան ArmTactical, իտալական IDS Ingegneria Dei Sistemi, հնդկաստանյան Defence-Technology.com, ղազախստանյան АлмаДК, լեհաստանյան Польская палата производителей оборонной продукции, էստոնական АРМСКОМ, բուլղարական АРСЕНАЛ-2000 ընկերությունները։

Մասնակից ընկերությունների ամբողջական ցուցակը հրապարակվել է ցուցահանդեսի պաշտոնական կայքում։

ՀՀ պաշտպանության նախարարությունը ArmHiTec-2016 ցուցահանդեսն  անցկացնելու է հոկտեմբերի 13-15֊ին Erevanexpo ցուցահանդեսային համալիրում։ Ցուցահանդեսը կազմակերպում է «ԲԻԶՈՆ» ընկերությունը։  ArmHiTec անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի շրջանակում։

Ցուցահանդեսն ներկայացվելու են կրակի կառավարման համակարգեր, կապի միջոցներ և համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն։ Բաժինների ավելի լայն ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

One response to “ArmHiTec-2016 ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնի 27 ընկերություն

  1. Pingback: ՊՆ-ում քննարկել են Հայաստանում ՌԴ արտադրած զինտեխնիկայի սպասարկման կենտրոններ կառուցելու հարցը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *