Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2016» զորավարժությանը

Ռուսաստանում մեկնարկել են ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2016» զորավարժության նախապատրաստական աշխատանքները: Զորավարժությունն անցկացվելու է օգոստոսին Ռուսաստանի զինված ուժերի արևմտյան ռազմական շրջանի տարածքում (մոտավոր համընկնում է Ռուսաստանի եվրոպական հատվածի հետ, չհաշված Կովկասը): Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը, փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում (արխիվ)

Զորավարժությունը հրամանատարաշտաբային է, դրան ներգրավվելու են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը:

Զորավարժությանը մասնակցելու են ՀԱՊԿ բոլոր պետությունները, այդ թվում և Հայաստանը:

Ավելի ուշ՝ հոկտեմբերին, ՀԱՊԿ պետություններն անցկացնելու են ևս մեկ զորավարժություն Ղրղզստանում, որին Հայաստանը չի մասնակցելու:

«Ռուբեժ-2016» զորավարժությանը ներգրավված են լինելու Ռուսաստանի և ՀԱՊԿ կենտրոնասիական պետությունների՝ Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները:

Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությամբ զորավարժությանը, ապա ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն» զորավարժություններն ամենամյա են:

2015-ին զորավարժությունն անցկացվել է Ռուսատսանում, 2014-ին՝ Ղազախստանում, 2013-ին՝ Բելառուսում, 2012-ին՝ Հայաստանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *