ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը հրամանատարի նոր պաշտոնակատար ունի

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Գալկինը ազատվել է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնից: Ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Սիրիայում ռուսաստանյան զորախմբի նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը:

Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն՝ նշելով, որ գեներալ-գնդապետ Գալկինը տեղափոխվել է ՌԴ ՊՆ կենտրոնական ապարատ:

Սիրիայում ՌԴ զորախմբի նախկին հրամանատար, ՀՌՇ հրամանատարի ԺՊ գեներալ-գնդապետ Ա. Դվորնիկովը՝ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում

Սիրիայում ՌԴ զորախմբի նախկին հրամանատար, ՀՌՇ հրամանատարի ԺՊ գեներալ-գնդապետ Ա. Դվորնիկովը՝ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում

Հարավային ռազմական շրջանի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց առաջ գեներալ-գնդապետ Դվորնիկովը ղեկավարել է Սիրիայում ռուսաստանյան զորախումբը:

Մինչ այդ գեներալ Դվորնիկովը եղել է ՌԴ ԶՈւ Արևելյան և Կենտրոնական ռազմական շրջանների հրամանատարի տեղակալ, շտաբի պետ: 2016 թ. նրան շնորհվել է ՌԴ ազգային հերոսի կոչում:

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան Հարավային ռազմակն շրջանի ենթակայության ներքո է:

3 responses to “ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը հրամանատարի նոր պաշտոնակատար ունի

  1. Pingback: ՌԴ ԶՈւ հարավային շրջանի նոր ղեկավարը որոշել է զորքերի հիմնական անելիքները | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայում ռուսաստանյան զորախումբը նոր հրամանատար ունի. Կոմերսանտ | Ռազմ.info

  3. Pingback: Նշանակվել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի նոր հրամանատար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *