Ադրբեջանի հրահրումով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի առաջնագծում սկսված մարտերը շարունակվում են մինչև այսօր՝ ապրիլի 4-ը: Մարտերում կիրառվում են մինչև 152 մմ հրանոթներ, տանկեր, համազարկային կրակի ռեակտիվ կայաններ: Հատկապես թեժ մարտեր են ընթանում Արցախի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: Օրվա թարմ լուրերի մասին ներկայացնում ենք թարմացվող լրահոսով:
ՊԲ-ն հերքել է Մատաղիս բնակավայրը գրավելու վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած անհիմն և սեփական պարտությունները մեղմելուն ուղղված հայտարարությունները: «Տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Ուղղակի հերթական անգամ հակառակորդ կողմը ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն»,— ասվում է հաղորդագրությունում:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Իրենց խոցված տանկերի քանակը դարձավ 29»:
Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած լուսանկարները, որոնց մեջ պատկերված է Ադրբեջանի զինված ուժերի խոցված մարտական անօդաչու թռչող սարքը:
Մարտակերտի ճանապարհին հակառակորդը ԱԹՍ-ով խոցել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը: Կա 5 զոհ: Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՊԿ կայքն ամփոփել է օրը. Թշնամին առաջին անգամ կիրառել է ՏՕՍ-1 ծանր հրանետներ, հարվածային ԱԹՍ-ներ: Մարտերի ընթացքում հակառակորդը կորցրել է 5 տանկ, 3 հարվածային ԱԹՍ, տասնայկ զինծառայողներ և այլն: Միաժամանակ ՊՊ կայքը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ սպառնալիքներին, թե կհրթիռակոծեն Ստեփանակերտը: ՊԲ-ն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը զգուշացրել է, որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ:
Մարտերի 4 օրերի ընթացքում ադրբեջանական կողմի կորուստներն են.• 23 զինծառայող, որից 8 սպա-ենթասպա, բոլորը անուններով հաստատված
+ ավելի քան 100 զինծառայող, որոնց անունները դեռ հայտնի չեն• 20 տանկ
• 1 «Գրադ» ՀԿՌՀ
• 1 ՏՕՍ-1Ա հրանետ
• 6 զրահապատ մեքենա (այդ թվում՝ 1 ՀՄՄ, 1 ինժեներական մեքենա)• 2 ուղղաթիռ
• 6 անօդաչու թռչող սարք
Պաշտոնական.Մարտերի 4 օրերի ընթացքում հայկական կողմի կորուստներն են.• 20 զոհված զինծառայող, որից 6-ը սպա-ենթասպա
• 72 վիրավոր զինծառայող, որից 8-ը սպա-ենթասպա
• 26 անհետ կորած զինծառայող• 4 քաղաքացիական անձ, որից 1 երեխա• 3 դիրք հյուսիս (մարտերը շարունակվում են)
• 5 դիրք հարավ (մարտերը շարունակվում են)
(ընդհանուր մոտ 200-250 մետր ոչ բնակելի տարածք)
• 7 տանկ
Այս ամենը տրված է 04.04.2016 11:00 դրությամբ
Ասուլիսի ժամանակ այս ամենի մասին հայտնել է Պաշտպանության բանակի գնդապետ Վիկտոր Առուստամյանը, փոխանցում է Ռազմինֆոյի թղթակիցը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այցելել է Արցախի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին:
Նախագահը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:
ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հրավիրել և ՊՆ-ում ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդին, ում հետ պարզաբանել է Իրանի տարածքում ընկած հրթիռների հարցը: Ճշտելով գյուղի աշխարհագրական կորդինատները, հայկական կողմը հայտնում է, որ նշված բնակավայրը գտնվում է արցախյան ուժերի թիկունքում, հետևաբար, հայկական ուժերի կողմից դրա հրետակոծումը քիչ հավանական է: Հանդիպման ընթացքում նշվել է, որ այս փաստը շատ նման է սադրանքի և չի բխում հայկական կողմի շահերից:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկությանը, թե իրենք հայկական ուժերի հրամանատարական կետ են ոչնչացրել, սպանվել են հայկական զինուժի գեներալներ և գնդապետներ. «Ադրբեջանական կողմը, հաշվի առնելով նախորդ անգամվա ծիծաղելի իրավիճակը, որում հայտնվել էր, այս անգամ ազգանուններ չի նշում: Սա էժանագին հնարք է, ուղղված սեփական հասարակության ոգու բարձրացմանը, այլապես լավ գիտեն, որ ազգանուն հնչեցնելու դեպքում, իբր զոհված գեներալն ու գնդապետները կես ժամից անձամբ կխոսեն»:Ինչ վերաբերում է «նախորդ անգամ» ասվածին, ապա հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերին ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել, թե իրենք սպանել են Պաշտպանության բանակի գնդապետներից Ջալալ Հարությունյանին: Տեղեկության տարածվելուց 1-2 ժամ անց ՊԲ մամուլի ծառայությունը տարածեց տեսանյութ, որտեղ ինքը՝ գնդապետ Հարությունը հերքում էր իր զոհվելու մասին կեղծ լուրերը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին՝ Արցախի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու նպատակով: Նախագահի ելույթից առանձնացրել ենք մի քանի ուշագրավ կետ.
• Հայաստանը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Արցախի բնակչության անվտանգության ապահովման իր պարտականությունները: Ավելին, ես հրահանգել եմ ԱԳ նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
• Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը և որ բոլոր զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները:
• Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ: Պարզ է չէ՞, որ սրանով Ադրբեջանը կրկին մոլորեցնում է միջազգային հանրությանը և փորձում ստեղծել նախադրյալներ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունները և դրանց հետագա շարունակությունը քողարկելու համար:
Ստորև՝ նախագահի ելույթի տեսագրությունը.
Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, թե հայկական կողմի տարածած նկարները, որոնցում երևում են ադրբեջանցի հատուկջոկատային զինծառայողների դիակները, կեղծ են և արված են Դոնբասի հակամարտության գոտում:
Դրան ի պատասխան Ռազմինֆոն ադրբեջանցիների ուշադրության է ներկայացրել լուսանկարներ, որոնց մեջ երևացող մեքենայի պետհամարանիշը հայկական է և ապացուցում է, որ լուսանկարները հայկական տարածքում են արված:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի գրառումների հիման վրա Ռազմինֆոն ներկայացրել է հայկական զինուժի զոհված զինծառայողների մի մասի անունները և ծառայողական որոշ տվյալներ:
Ապրիլի 4-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի` սպա Մամադով Ռասիմ Աբդյուլ օղլուի (Məmmədov Rasim Əbdül oğlu) մասին: Սպանված սպան ծառայում էր Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Հորադիս գյուղաքաղաքում: Զինծառայողը Ադրբեջանի մարդկային կորուստների՝ Ռազմինֆոյի հավաքած ցուցակում 22-րդ սպանվածն է:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ներկայացրել է հայկական զինուժի զոհված զինծառայող, կապիտան Արմենակ Ուրֆանյան և նրա ստորաբաժանման սխրանքը. «Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Փառք մեր հերոսներին»:
Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած տեսանյութում Ադրբեջանի ԶՈւ ուղղաթիռը խոցած նռնականետորդ Նարեկ Մալխասյանը պատմում է գործողության մասին:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է. Հաստատված տեղեկությունների համաձայն ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունը այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ներկայումս այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին:
Ապրիլի 4-ին Ադրբեջանի Յարդըմլը շրջանի Օնուբա գյուղում հուղարկավորվել է ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1996 թ. ծնված Միրզաև Նյուրեդդին Էթիմադ օղլուն (Nürəddin Etimad oğlu Mirzəyev): Զինծառայողը Ադրբեջանի մարդկային կորուստների՝ Ռազմինֆոյի հավաքած ցուցակում 21-րդ սպանվածն է:
Ապրիլի 2-ին հայկական ուժերի դեմ մարտերում սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաղըրով Սերխան Ազար օղլուն (Sərxan Azər oğlu Bağırov) այսօր հուղարկավորվել է Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Ալմադադլու գյուղում: Զինծառայողը Ադրբեջանի մարդկային կորուստների՝ Ռազմինֆոյի հավաքած ցուցակում 20-րդ սպանվածն է:
Ապրիլի 4-ին հայտնի է դարձել ապրիլի 3-ի գիշերը Ֆիզուլիում հայկական ուժերի դեմ մարտերում սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի` Նովրուզով Ֆերահիմ Ադըշիրին օղլուի մասին (Novruzov Fərahim Adışirin oğlu): Զինծառայողը Ադրբեջանի մարդկային կորուստների՝ Ռազմինֆոյի հավաքած ցուցակում 19-րդ սպանվածն է:
ՊԲ կայքը հայտնում է. Հակառակորդն այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում, առաջնագծի հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС-1A ծանր հրանետներ: Զինատեսակի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի:
Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է 2 հարվածային ԱԹՍ, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ: Դրանց արձակած հրթիռները նպատակակետին չեն հասել և որևէ վնաս չեն պատճառել: ՊԲ հակաօդայինները ոչնչացվել են բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ-ներից մեկի խոցման մասին ավելի վաղ հայտնել է նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը):
Ապրիլի 4-ին հայտնի է դարձել Թարթառում հայկական ուժերի դեմ մարտերում սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայող, պայմանագրային հետախույզ Գարաև Դիլսուզի (Qarayev Dilsuz) մասին: Զինծառայողը Ադրբեջանի մարդկային կորուստների՝ Ռազմինֆոյի հավաքած ցուցակում 18-րդ սպանվածն է:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնում է. Ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ:
Սակայն հայ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ (թշնամու ևս երեք ԱԹՍ խոցվել է ավելի վաղ — Ռազմինֆո):
Ռազմինֆոն մի տեղում է հավաքել ադրբեջանցի սպանված և ինքնությունը պարզված զինծառայողների անունները: Այս պահին Ադրբեջանի հայտնի կորուստները 17 հոգի են (լրացվում է):
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է. Լավ լուրերից հերթական մեկը. Փաստորեն այսօրվա խոցված 5-6 տանկերից (հայտնել ենք ավելի վաղ — Ռազմինֆո) մի քանիսը հարավում են եղել: Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում և ամբողջովին ջախջախվել է, թողնելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հրապարակել է հայկական կողմի զոհված զինծառայողներից մի քանիսի անունները.
կապիտան Հովսեփ Գեղամի Կիրակոսյան
շարքային Նոդարիկ Արտաշի Մարգարյան
շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյան
Հովիկ Մայիլյան
Քյարամ ՍլոյանPosted by Razm.Info on Monday, April 4, 2016
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնում է ադրբեջանական ամբողջ ստորաբաժանումների ոչնչացման մասին.
Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են:
Posted by Արծրուն Հովհաննիսյան on Monday, April 4, 2016
Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութ. Մոտ 200 կամավոր հավաքվել է Ստեփանակերտում՝ Արցախի առաջնագիծ մեկնելու: Սպասվում է կամավորների նոր խմբերի ժամանում:
ՊԲ կայքը հայտնում է. Թշնամին կորցրել է 5 տանկ (ընդհանուրը դարձավ 20 տանկ): Ճակատի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում նախաձեռնությունը հայկական ուժերի ձեռքում է:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ ապրիլի 3-4-ի գեշերը հայկական ստորաբաժանումների հետ մարտերում սպանվել է 3 ադրբեջանական զինծառայող: Ընդհանուր վերջին 2 օրը Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել է 15 զինծառայողի կորուստ, թեև նրա կորուստները բազմապատիկ ավելի շատ են: Ռազմինֆոն շարունակում է բացահայտել ոչնչացված ադրբեջանցի զինծառայողների ինքնությունները՝ կորուստները հաստատելու համար: Ներկայում հաստատված է թշնամու 17 կորուստ:
Սրանք ադրբեջանական հատուկ ջոկատայիններ են Մատաղիսի հատվածում
Posted by Արծրուն Հովհաննիսյան on Sunday, April 3, 2016
Այսպիսով. ապրիլի 1-4 ժամանակահատվածում հայկական ուժերը խոցել են Ադրբեջանի զինուժի.
- 18 տանկ
- 6 զրահապատ մեքենա (այդ թվում՝ 1 ՀՄՄ, 1 ինժեներական մեքենա)
- 1 «Գրադ» ՀԿՌՀ
- 2 ուղղաթիռ
- 3 անօդաչու թռչող սարք
Ադրբեջանի զինված ուժերի ու ղեկավարության գործելաոճը տվյալ դեպքում որևէ բանով չի տարբերվում ահաբեկչական «Իսլամական պետութ…
Posted by Կարեն Վրթանեսյան on Sunday, April 3, 2016
Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել:
Posted by Արծրուն Հովհաննիսյան on Sunday, April 3, 2016
Կամավորները Ստեփանակերտում՝ դիրքեր մեկնելուն սպասելիս.
https://t.co/jKiljHFsZw#KarabakhNow #NKpeace pic.twitter.com/ehGeBaVbJe
— Asatur Yesayants (@Asojan) April 4, 2016
ՊԲ կայքը գրում է. Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:
Ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 մմ հրանոթներ, «Գրադ» կայաններ և տանկեր:
Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները:
Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 06.04.2016 | Ռազմ.info
Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 07.04.2016 | Ռազմ.info
Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 08.04.2016 | Ռազմ.info