Հայտնի է ապրիլի 2-ին սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի ինքնություն

Ապրիլի 2-ին հայկական ուժերի դեմ մարտերում սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաղըրով Սերխան Ազար օղլուն (Sərxan Azər oğlu Bağırov) այսօր հուղարկավորվել է Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Ալմադադլու գյուղում: Զինծառայողի մահվան մասին իմացվել է միայն հուղարկավորության լուսանկարների տարածվելուց հետո: Այսօր՝ ապրիլի 4-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել էր, որ իրենց կողմը գիշերվա ընթացքում 3 զոհ է ունեցել: Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Բաղըրով Սերխան Ազար օղլու (Sərxan Azər oğlu Bağırov)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Բաղըրով Սերխան Ազար օղլու (Sərxan Azər oğlu Bağırov)

Ընդհանուր առմամբ հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են. Ադրբեջանցի մի քանի տասնյակ սպանված զինծառայողների դիակներ երևում են ՊԲ հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում։

Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր Առմամբ ներկա պահին հայտնի է 20 սպանվածի ինքնություն, ևս 3-ինը պարզվում է: Նոր սպանվածների մասին տեղեկությունները առանձին կհրապարակենք:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաղըրով Սերխան Ազար օղլուի (Sərxan Azər oğlu Bağırov) հուղարկավորությունը

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաղըրով Սերխան Ազար օղլուի (Sərxan Azər oğlu Bağırov) հուղարկավորությունը

One response to “Հայտնի է ապրիլի 2-ին սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի ինքնություն

  1. Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 04.04.2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *