Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր`ապրիլի 4-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Հանրապետության նախագահը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:
Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 04.04.2016 | Ռազմ.info
Pingback: Նախարար Օհանյանն ուշ երեկոյան այցելել է զինհոսպիտալ | Ռազմ.info