Արցախում շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ: Հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС-1A ծանր հրանետներ: Նշված զինատեսակի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, որոնց արձակած հրթիռները նպատակակետին չեն հասել և որևէ վնաս չեն պատճառել:
ՊԲ հակաօդայինների կողմից բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են (թշնամու ևս 3 ԱԹՍ ՊԲ հակաօդայինները ոչնչացրել են նախորդ օրերին):
Դեպքերի հետագա զարագացումների մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում:
Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 04.04.2016 | Ռազմ.info