Ադրբեջանի կողմից 152 մմ հրանոթների, տանկերի, համազարկային կրակի ռեակտիվ կայանների, մարտական ավիացիայի կիրառմամբ հարձակումներով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի առաջնագծում սկսվեցին մարտերը հայկական և ադրբեջանական ուժերի միջև:
Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են կեսօրին դադարեցնել կրակը, սակայն դրանց հետո էլ Ադրբեջանի զինուժը մի քանի անգամ կրակել է նաև խաղաղ բնակավայրերի վրա: Օրվա թարմ լուրերի մասին ներկայացնում ենք թարմացվող լրահոսով:
22 տարի առաջ այս օրերին ես նույնպես հոսպիտալում էի, վիրավորվել էի Արցախը թուրքերից ազատագրելիս: Հիմա Իմ որդին է վիրավորվ…
Posted by Hayzinvor.am on Thursday, April 7, 2016
Անակնկալ.ԼՂՀ ՊԲ-ը հաղորդում է, որ հայկական “սպեցնազը” ադրբեջանական Տափկարա-Կոյունլու գյուղի հատվածից առգրավել է բեռնատար “Ուրալ” մակնիշի զինվորական ունեցվածքով բեռնված “H919QQ” համարանիշի մաեքենա:
Posted by Արծրուն Հովհաննիսյան on Thursday, April 7, 2016
ՊԲ կայքը հայտնում է. «Այսօր Արցախի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչու թռչող սարքը»:
Posted by Razm.Info on Thursday, April 7, 2016
ՊԲ մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ՊԲ օպերատիվ բաժնի պետը հայտնել է, որ մարտերում հայկական կողմը կորցրել է.
- 36 զոհված զինծառայող, որից 9 սպա: Զոհվածների թվի աճը պայմանավորված է նրանով, որ անհետ կորածների որոնումների ընթացքում նրանցից 4-ը գտնվել են զոհված:
- 122 վիրավոր զինծառայող, որից 24 սպա: Վիրավորների քանակը 1-ով աճել է այսօր՝ թշնամու կողմից հրադադարի խախտման պատճառով:
- 21 անհետ կորած: Նախորդ թվի համեմատ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ անհետ կորածներից 4-ը գտնվել են զոհված, ևս մեկը գտնվել է կենդանի:
ՊԲ կայքը հայտնում է. ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին և Պիեռ Անդրյուին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Մնացականյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում վերջին շրջանում տեղ գտած զարգացումներին, ներկայացրել անհերքելի ապացույցներ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և մասնավորապես՝ խաղաղ ազգաբնակչության դեմ կատարված անմարդկային քայլերի վերաբերյալ:
Վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Անդրանիկ Քոչարյանը հիմա նաեւ ազատամարտիկների հրամանատարն է: Վերջիններս ասում են` մեկ մարդու պես ենթարկվում ենք:
Posted by Shushan Stepanyan on Thursday, April 7, 2016
Ստեփանակերտում՝ ՊԲ մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ խոսել և հարցերին պատասխանել է նաև Արցախի ղեկավար Բակո Սահակյանը:
Այսօր ադրբեջանական էլեկտրոնային մամուլում և սոցցանցային տիրույթում ակտիվորեն տարածվում է հերթական ապատեղեկատվությունը։ Նշվում է, որ «ադրբեջանցի բնակիչները 1994 թ․-ից հետո առաջին անգամ այցելել են նոր ազատագրված տարածքում գտնվող իրենց գերեզմանները»։Իրականում խոսքը Չոջուխ Մարջանլի գյուղի և այնտեղ գտնվող մահմեդական գերեզմանատան մասին է, որոնք 1994 թ․-ից հետո մշտապես գտնվել են հենց ադրբեջանցիների վերահսկողության տակ, և ադրբեջանցիներն այս տարիներին միշտ էլ այցելել են այդ գյուղի տարածք։
Այս ապատեղեկատվությամբ ադրբեջանցիները փորձում են ներքին լսարանի մոտ հերթական հաղթանակի պատրանք ստեղծել։
Դեպի Չոջուխ Մարջանլի տարբեր տարիներին ադրբեջանցիների ուղևորությունները կարող եք տեսնել հետևյալ հղումներով՝ 1, 2, 3:
Հայտնի է դարձել Ադրբեջանի ևս մեկ սպանված զինծառայողի` 1990թ. ծնված ավագ սերժանտ (ենթասպա) Մուսաև Սեբուհի Ռաֆաել օղլուի (Musayev Səbuhi Rafayıl oğlu) ինքնությունը: Մուսաև Սեբուհին սպանվել է ապրիլի 6-ին` Գերանբոյի շրջանի Թափգարագոյունլու գյուղի դիրքերում: Ապրիլի 7-ին զինծառայողի դին տեղափոխել են վերջինիս ծննդավայր Բարդա:
Հայկական ուժերի դեմ մարտերում սպանված զինծառայողը 57-րդն է, ում անունը հայտնի է դարձել Ռազմինֆոյին: Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ մարտերում Ադրբեջանի ԶՈւ կորցրած զինծառայողների թիվը բազմապատիկ ավելի մեծ է, քան նրանցը, ում անունը հայտնի է դարձել:
Ասուլիսի ժամանակ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը լրագրողներին տեղեկացրել է, որ հայկական ուժերը 121 վիրավոր ունեն, որոնցից հինգը՝ ծայրահեղ ծանր, 10-ը՝ ծանր, մյուսները միջին և բավարար ծանրության: Վերջինների 90 տոկոսը մոտ մեկ շաբաթ ապաքինումից հետո կվերադառնան իրենց ստորաբաժանումներ:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել է, որ ներկայում տարվում են անհետ կորածների որոնման և ճշգրտման աշխատանքներ, սակայն քանի որ Պաշտպանության բանակի զորամասերի մեծ մասը մշտական տեղակայման վայրերում չեն, այլ մարտական իրավիճակում, անհետ կորած զինծառայողների տվյալները ճշտելն ավելի է բարդանում:
Razm.info-ի ֆոտոլրագրող Սոսե Մուրադյանը լուսանկարել է Մարտակերտի տները, դպրոցը և այլն. 6 ապրիլի, 2016
Հայկական «Պանարմենիան» գործակալությունը ներկայացրել է ինտերակտիվ քարտեզ, որի վրա նշված են հիմնական գործողությունների ու դեպքերի վերաբերյալ տեղեկություններ: Քարտեզի վերաբերյալ հոդվածն այստեղ:
հերթական խոցված ադրբեջանական կամիկաձե ԱԹՍ-ն $2.500000 դոլլարանոց, որի ողջ մեխանիզմը արժե $10000000
Posted by Զաքարյան Արշակ on Thursday, April 7, 2016
ՀՀ ՊՆ կայքը հայտնում է. «Ապրիլի 6-ին` ժամը 10:35-ից մինչև 23:00-ն, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կիրառելով խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 60 մմ ականանետեր, ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, հաշվի առնելով կրակի և զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»:
ՊԲ կայքը հայտնում է, որ նախօրեին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե «ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ»:
Դրան ի պատասխան ՊԲ կայքը հրապարակել է օրեր առաջ Թալիշի մարտերից հետո հայկական «Հետք» լրատվակայքի նկարած լուսանկարները, որոնցում երևում են Թալիշում ադրբեջանցի հատուկջոկատայինների կողմից սպանված հայ քաղաքացիականների դիակները:
Լուսանկարը այս հղումով.
(ԶԳՈւՇԱՑՈւՄ. հրապարակված է գնդակահարված դիակների լուսանկար)
Երեկ` ապրիլի 6-ին, հայտնի է դարձել Ադրբեջանի ևս մեկ սպանված զինծառայողի` ենթասպա Ուլվի Մեմեդովի (Ülvi Məmmədov) ինքնությունը: Սպանված զինծառայողը Սումգայիթի բնակիչ էր:
Հայկական ուժերի դեմ մարտերում սպանված զինծառայողը 56-րդն է, ում անունը հայտնի է դարձել Ռազմինֆոյին: Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ մարտերում Ադրբեջանի ԶՈւ կորցրած զինծառայողների թիվը բազմապատիկ ավելի մեծ է, քան նրանցը, ում անունը հայտնի է դարձել:
Երեկ` ապրիլի 6-ին, հայտնի է դարձել Ադրբեջանի ևս մեկ սպանված զինծառայողի` ենթասպա Ռուսիֆ Աղաևի (Rusıf Ağayev) ինքնությունը: Սպանված զինծառայողը Լենքորանի Հիրքան գյուղաքաղաքից էր։
Երեկ` ապրիլի 6-ին, հայտնի է դարձել Ադրբեջանի ևս մեկ սպանված զինծառայողի` Բայրամով Շուլան Բայրամ օղլուի (Bayramov Şulan Bayram oğlu) ինքնությունը: Սպանված զինծառայողը Սումգայիթի բնակիչ էր:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ու բանակի անունից երախտագիտություն է հայտնել կամավորականներին ու ազատամարտիկներին, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցել մարտական գործողություններին: Միաժամանակ իր խոսքում Սեյրան Օհանյանը շեշտել է, որ արդեն համալրված են բոլոր ստորաբաժանումները:
ՀՀ ՊՆ կայքից մեջբերում ենք Սեյրան Օհանյանի խոսքից մի հատված. «Պաշտպանության բանակի հրամանատարությունը դիմել է ինձ, և իր երախտիքի խոսքերի հետ միասին ասել, որ այլևս համալրված են բոլոր ստորաբաժանումները, մնացածը թող իրենց պատրաստակամության արտահայտության հետ միասին զբաղվեն պատրաստությամբ և անհրաժեշտության դեպքում կմեկնեն Արցախ:
Այդ խոսքերն ուզում եմ փոխանցել իմ բոլոր մարտական ընկերներին, և ասել, որ երբևիցէ թող չհուսահատվեք, չընկճվեք: Մեզ անպայման անհրաժեշտ են համարձակ մարտական ընկերներ: Այդ համարձակությունը, զգոնությունը թող միշտ ձեզ հետ լինի, և լինելով այստեղ` Հայաստանում, միշտ պատրաստ եղեք, որովհետև մեր պայքարը մշտական է, անհրաժեշտության դեպքում մենք ձեզ կտեղեկացնենք, և դուք անպայման կմեկնեք մեր Արցախի հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար:»
ՊԲ կայքը հայտնում է, որ ադրբեջանական դիվերսիաներից մեկի ժամանակ հայկական կողմը ոչնչացրել է թշնամու մեկ զինծառայող՝ կապիտանի կոչումով. «Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը Արցախում՝ շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին նկատելով թշնամական խմբի առաջխաղացումը, անցել են կազմակերպված պաշտպանության:
Ծավալված մերձամարտի արդյունքում հակառակորդը, մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը, հետ է շպրտվել:
Կատարվածը հերթական անգամ փաստում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում նախօրեին ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այլև սադրիչ քայլերով փորձում է նպատակաուղղված կերպով ապակայունացնել առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակը»:
Ստորև՝ ադրբեջանցի զինծառայողի փաստաթղթերի լուսապատճենները.
ՊԲ կայքը հայտնում է, որ գիշերվա ընթացքում թշնամին դիվերսիայի երկու փորձ է արել. «Այս գիշեր շփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր: Հակառակորդը, բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:
ՀՀ ՊՆ կայքը հայտնում է. «Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով սեփական պաշտպանական գերատեսչությանը, տեղեկատվություն են տարածել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից նախիջևանյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈւ դիրքերի գնդակոծման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և բացահայտ ապատեղեկատվություն է»:
Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ հակառակորդը կրակել է Տավուշի ուղղությամբ.
Այս ծանր օրերին լրագրողական բարդագույն և նվիրված աշխատանքը խնդրում եմ պահենք, ես հասանելի եմ օրվա ցանկացած ժամին, անկախ …
Posted by Արծրուն Հովհաննիսյան on Wednesday, April 6, 2016
Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, Արցախում՝ շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, հակառակորդի ականանետային կրակից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը:
Առաջնագծում նախորդ օրվա անցուդարձին, հակառակորդի կողմից հրադադարի խախտումներին, կորուստներին և այլ տեղեկություններին Ռազմինֆոն հնարավորինս մանրամասն և պարզաբանված անդրադարձել է այստեղ:
Ամփոփ՝ Ադրբեջանի զինուժի կորուստները ապրիլի 1-ից ծավալված մարտերի ընթացքում (ՊԲ մամուլի կենտրոնի՝ ապրիլի 6-ին հայտնած տվյալների հիման վրա).
- 24 տանկ
- 1 ՏՕՍ-1Ա հրանետ
- 1 ՀՄՄ (ԲՄՊ)
- 6 զրահապատ մեքենա
- 1 ինժեներական մեքենա
- 1 «Գրադ» ՀԿՌՀ
- 2 ուղղաթիռ
- 12 անօդաչու թռչող սարք
Ադրբեջանցի սպանված այն զինծառայողների քանակը, որոնց անունները հայտնի են Ռազմինֆոյին (հատուկ շեշտենք, որ անուններն անհայտ կորուստները բազմապատիկ ավելի շատ են):
- 52 զինծառայող:
Ամփոփ՝ Հայաստանի զինուժի կորուստները ապրիլի 1-ից ծավալված մարտերի ընթացքում (ՊԲ մամուլի կենտրոնի՝ ապրիլի 6-ին հայտնած տվյալների հիման վրա).
- 33 զոհ, որից 8 սպա-ենթասպա
- 121 վիրավոր, որից 20 սպա-ենթասպա
- 25 անհետ կորած
- 14 տանկ
- 4 ՀՄՄ (ԲՄՊ)
Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 06.04.2016
Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 05.04.2016
Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 04.04.2016
Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 08.04.2016 | Ռազմ.info