Ադրբեջանի հրահրումով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի առաջնագծում սկսված մարտերը շարունակվում են մինչև այսօր՝ ապրիլի 6-ը: Կիրառվում են մինչև 152 մմ հրանոթներ, տանկեր, համազարկային կրակի ռեակտիվ կայաններ:
Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են կեսօրին դադարեցնել կրակը, սակայն դրանց հետո էլ Ադրբեջանի զինուժը մի քանի անգամ կրակել է նաև խաղաղ բնակավայրերի վրա: Օրվա թարմ լուրերի մասին ներկայացնում ենք թարմացվող լրահոսով:
Ռազմինֆոն հնարավորինս մանրամասն և պարզաբանված ներկայացրել է այսօր ՊԲ մամուլի ակումբում տրված տեղեկությունները, այդ թվում և անցուդարձն առաջնագծում, հակառակորդի կողմից հրադադարի խախտումները, կորուստները և այլ տեղեկություններ:
Նախիջևանյան հատվածում կրակոցների և այլ հետևանքների մասին տեղկատվությունը լիովին կեղծիք է: Նախիջևանյան հատվածում տվյալ պահին հանգիստ է:
Posted by Արծրուն Հովհաննիսյան on Wednesday, April 6, 2016
Հայկական Panarmenian.net գործակալությունը ներկայացրել է Արցախի հյուսիսարևելյան կողմը պահող մարտիկներին՝ առանց պաթոսի ու «պաշտոնական» կեցվածքի: Ֆոտոռեպորտաժն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:
ՊԲ մամուլի կենտրոնում ՊԲ օպերատիվ բաժնի պետը հայտնել է, որ Ադրբեջանի կորուստները դեռ ճշտվում են, նոր տվյալներ չկան: Ըստ այդմ կներկայացնենք նախորդ օրվա դրությամբ հայտարարված կորուստները.
- 24 տանկ
- 1 ՏՕՍ-1Ա հրանետ
- 1 ՀՄՄ (ԲՄՊ)
- 6 զրահապատ մեքենա
- 1 ինժեներական մեքենա
- 1 «Գրադ» ՀԿՌՀ
- 2 ուղղաթիռ
- 12 անօդաչու թռչող սարք
Ադրբեջանցի սպանված այն զինծառայողների քանակը, որոնց անունները հայտնի են Ռազմինֆոյին (անուններն անհայտ կորուստները բազմապատիկ ավելի շատ են):
- 52 զինծառայող*:
* Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ թշնամու սպանված զինծառայողները բազմապատիկ ավելի շատ են, սակայն ցուցակում ընդգրկված են միայն նրանք, որոնց անունը հնարավոր է եղել ճշտել:
Ամփոփ՝ Հայաստանի զինուժի կորուստները ապրիլի 1-ից ծավալված մարտերի ընթացքում (ՊԲ մամուլի կենտրոնի՝ ապրիլի 6-ին հայտնած տվյալների հիման վրա).
- 32 զոհված զինծառայող, որից 8 սպա-ենթասպա
- 121 վիրավոր զինծառայող, որից 24 սպա-ենթասպա
- 25 անհետ կորած զինծառայող
- 14 տանկ
- 4 ՀՄՄ (ԲՄՊ)
ՊԲ մամուլի կենտրոնի՝ ապրիլի 6-ին հայտնած տվյալների համաձայն՝ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ հայկական դիրքեր չկան:
Մամուլի կենտրոնի այսօրվա ասուլիսին հայտնել են նաև, որ.
- Ադրբեջանն առաջնագծում հրազենով ու ականանետներով կրակել և խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը,
- Ադրբեջանը տանկով կրակել է շտապօգնության մեքենայի վրա,
- Առավոտյան հյուսիսային կողմում Ադրբեջանի ուժերի առանձին խմբեր, շուրջ 15 հոգանոց, մի քանի անգամ փորձ են արել հատել սահմանը և գրավել դիրքը, սակայն անհաջողության են մատնվել:
ՊԲ թվիթերը հայտնում է. «Պաշտպանության բանակը ապրիլի 2-ից մինչև օրս ունի 32 զոհված, 121 վիրավոր, 25 անհետ կորած զինծառայող»:
#Karabakh army has 32 killed, 121 wounded & 25 missing military servicemen since April 2.
— Karabakh MOD (@Karabakh_MoD) April 6, 2016
ՊԲ թվիթերը հայտնում է. «Ապրիլի 5-6-ին առաջնագծում Ադրբեջանը խախտել է հրադադարը հրազենով, ականանետներով, ևս մեկ անգամ էլ տանկով կրակել է շտապօգնության մեքենային»:
On April 5-6, #Azerbaijan violated ceasefire with rifles, mortars on the frontline, & once shot with tank to an ambulance of #Karabakh.
— Karabakh MOD (@Karabakh_MoD) April 6, 2016
PAN Photo-ն ու DroDrone-ն այսօր Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ լուսանկարել են հակառակորդի թողած հատուկջոկատայինների դիակները (© DroDrone for #PANphoto)#NKpeace #KarabakhNow
Posted by PanARMENIAN.Net on Wednesday, April 6, 2016
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հրապարակել է հայկական զինուժի զոհված զինծառայողների ևս 3 անուն:
- Յուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի
- Կիրակոսյան Գոռ Կարապետի
- Խալաֆյան Սարգիս Լազրի
Քարվաճառում զոհված զինծառայողներն են. Սուրեն Արթուրի Արամյան, 1997թ. ծնված: Արտաշատի ԶԿԳրիգոր Հերմոնի Ավետիսյան, 1997թ. ծնված: Արտաշատի ԶԿ
Posted by Արծրուն Հովհաննիսյան on Wednesday, April 6, 2016
Ապրիլի 6-ին Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատերերից մեկը հայտնել է, որ ապրիլի առաջին օրերի մարտերում ադրբեջանցիների թողած դիակներից մեկի լուսանկարից ճանաչել է անհետ կորած համարվող իր հարազատին` լեյտենանտ Գաբիլ Օրուջելիևին:
ՊԲ կայքը հայտնում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից կրակ են վարում, իրականությանը չեն համապատասխանում:ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն հետևում են կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը»:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հրապարակել է հայկական զինուժի զոհված զինծառայողների ևս 4 անուն:
- Թորոյան Հայկ Վահանի
- Մելքոնյան Գագիկ Սուրիկի
- Թադևոսյան Վարդան Սուրիկի
- Միքայելյան Արամայիս Գրիգորի
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնում է, որ Քարվաճառում [հայկական ուժերի] երկու զինծառայող է զոհվել:
Քարվաճառում երկու զինծառայող է զոհվել, մանրամասները կհաղորդենք հետո:
Posted by Արծրուն Հովհաննիսյան on Wednesday, April 6, 2016
Ապրիլի 6-ին հայտնի է դարձել և հաստատվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ Շիրինով Սահիլ Հասրեթ օղլուի (Şirinov Sahil Həsrət oğlu) ինքնությունը:
Ապրիլի 6-ին հայտնի է դարձել և հաստատվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ Շիրելիև Քամրան Ֆաիք օղլուի (Şireliyev Kamran Faiq oğlu) ինքնությունը:
Ապրիլի 6-ին հայտնի է դարձել և հաստատվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ հետախույզ լեյտենանտ Գաբիլ Օրուջելիևի (Qabil Oruceliyev) ինքնությունը:
Հարավարեւելյան ուղղությամբ զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի տղաները՝ հրամանատար, մայոր Ակսել Գրիգորյանի գլխավորությամ…
Posted by Shushan Stepanyan on Wednesday, April 6, 2016
Ապրիլի 6-ին հայտնի է դարձել և հաստատվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ հետախույզ Բաղիրով Էմին Իմրան օղլուի (Emin İmran oğlu Bağırov) ինքնությունը:
Ապրիլի 5-ին հայտնի է դարձել և այսօր հաստատվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ Էսգերով Թեբրիզ Համլետ օղլուի (Əsgərov Təbriz Hamlet oğlu) ինքնությունը:
Ապրիլի 5-ին հայտնի է դարձել և այսօր հաստատվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ Ազիզզադե Խալիք Հասան օղլուի (Əzizzadə Xaliq Həsən oğlu) ինքնությունը:
Ապրիլի 5-ին հայտնի է դարձել և այսօր հաստատվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ 1976-ին ծնված Ջաբբարխան Հաջիաղաևի (Cabbarxan Hacıağayev) ինքնությունը:
Ապրիլի 5-ին հայտնի է դարձել և այսօր հաստատվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի` կոչումով գնդապետ, 1976-ին ծնված Յուսիբով Վյուգար Նյուրադդին օղլուի (Yusibov Vüqar Nürəddin oğlu) ինքնությունը:
Ռազմինֆոն հավաքել է 2016թ. ապրիլի 1-ից մինչև օրս Ադրբեջանի կորուստների ցանկը՝ ներառյալ սպանված և ինքնությունը հաստատված զինծառայողների ցուցակը և շարքից հանված զինտեխնիկայի տեսակներն ու քանակը:Razm.info-ին հայտնի դարձած, ոչնչացված և ինքնությունները ճշտված ադրբեջանցի զինծառայողների քանակը 48 է: Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ թշնամու սպանված զինծառայողները բազմապատիկ ավելի շատ են, սակայն ցուցակում ընդգրկված են միայն նրանք, որոնց անունը հնարավոր է եղել ճշտել:
Ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Պետրոսյանը ֆագոտով երկօրյա մարտերի ընթացքում դիպուկ կրակոցով շարքից հանել է հակառ…
Posted by Shushan Stepanyan on Wednesday, April 6, 2016
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հրապարակել է հայկական զինուժի զոհված զինծառայողների ևս 4 անուն:
- Հակոբյան Ռաֆիկ Խլղաթի
- Մկրտչյան Նարեկ Վարդանի
- Սահակյան Սարգիս Արմենակի
- Աբրահամյան Արամ Արայիկի
Այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ կրակը դադարեցնելու մասին երեկ Մոսկվայում պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերը: Փոխանցում է հայկական «Արմենպրես» գործակալությունը:
- Ադրբեջանի կողմից գործողություններն աննախադեպ էին, այդ թվում նաև Արցախյան պատերազմի համատեքստում: Նախարար Օհանյանն ասել է. «Աննախադեպությունը պայմանավորված էր առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝ շփման գծի ողջ երկայնքով կրակի խտությամբ, կիրառված ռազմական տեխնիկայով, ներգրավված ուժերի և միջոցների քանակով, նրանց զինված ուժերի մոտեցումն առաջին գծին, ինչպես նաև ժամանակային համեմատության մեջ նրանց մարդկային կորուստների մեծ քանակով»:
- «Այն տեղեկությունները, թե մի քանի բնակավայրեր գտնվում են հակառակորդի վերահսկողության ներքո, իրականությանը չեն համախատասխանում. Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը գտնվում են ԼՂ պաշտպանության խորքում: Հարավում, կենտրոնում և հյուսիսում, ավելի թեժ կետերում, վերահսկողությունը, նախաձեռնությունը գտնվում են ՊԲ ստորաբաժանումների ներքո», — նշել է նախարարը:
Հայկական «Հետք» լրատվակայքը զրուցել է Ադրբեջանի մյուս ուղղաթիռը խոցած ՊԲ զինծառայող, հրաձիգ-զենիթային Գևորգ Մանուկյանի հետ: Հիշեցնենք, որ ապրիլի 1-5-ը մարտերի ընթացքում հայկական ուժերը խոցել են Ադրբեջանի զինուժի 2 մարտական ուղղաթիռ:
ՊԲ կայքը հրապարակել է ապրիլի 2-5-ը մարտերի ընթացքում սպանված ադրբեջանցի զինծառայողների դիերի լուսանկարներ (չի մանրամասնվել, թե երբ և որտեղ են արված լուսանկարները):
ՊԲ կայքը հայտնում է. Այս գիշեր Արցախի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:
Արշակ Զաքարյանը հրապարակել է Ադրբեջանի խոցված անօդաչու թռչող սարքի լուսանկարներ և նշել, որ դա եղել է «կամիկաձե ԱԹՍ» (Անօդաչու թռչող սարքերի այս տեղակը թռչելով գալիս, ընկնում է թիրախի վրա՝ այն խոցելու համար):
Ադրբեջանցիներին իրենց զինուժի կորուստները ներկայացնելու համար Ռազմինֆոն հրապարակել է ապրիլի 1-5-ը մարտերի ընթացքում սպանված ադրբեջանցի զինծառայողների անունների հերթական ցուցակը: Հայերենով ամբողջ ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ամփոփ՝ Ադրբեջանի զինուժի կորուստները ապրիլի 1-ից ծավալված մարտերի ընթացքում (ՊԲ մամուլի կենտրոնի՝ ապրիլի 5-ին հայտնած տվյալների հիման վրա).
- 24 տանկ
- 1 ՏՕՍ-1Ա հրանետ
- 1 ՀՄՄ (ԲՄՊ)
- 6 զրահապատ մեքենա
- 1 ինժեներական մեքենա
- 1 «Գրադ» ՀԿՌՀ
- 2 ուղղաթիռ
- 12 անօդաչու թռչող սարք
Ադրբեջանցի սպանված այն զինծառայողների քանակը, որոնց անունները հայտնի են Ռազմինֆոյին (անուններն անհայտ կորուստները բազմապատիկ ավելի շատ են):
- 44 զինծառայող, որից՝ 12 սպա-ենթասպա:
Ամփոփ՝ Հայաստանի զինուժի կորուստները ապրիլի 1-ից ծավալված մարտերի ընթացքում (ՊԲ մամուլի կենտրոնի՝ ապրիլի 5-ին հայտնած տվյալների հիման վրա).
- 29 զոհ, որից 7 սպա-ենթասպա
- 101 վիրավոր, որից 20 սպա-ենթասպա
- 28 անհետ կորած
- 14 տանկ
- 4 ՀՄՄ (ԲՄՊ)
ՊԲ մամուլի կենտրոնի՝ ապրիլի 5-ին հայտնած տվյալների համաձայն՝ հայկական ուժերը վերականգնել են ապրիլի 1-ի դրությամբ եղած սահմանագիծը, Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ հայկական դիրքեր չկան:
Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 05.04.2016
Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 04.04.2016
Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 07.04.2016 | Ռազմ.info
Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 08.04.2016 | Ռազմ.info