Ապրիլի 6-ին Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատերերից մեկը հայտնել է, որ ապրիլի առաջին օրերի մարտերում ադրբեջանցիների թողած դիակներից մեկի լուսանկարից ճանաչել է անհետ կորած համարվող իր հարազատին` լեյտենանտ Գաբիլ Օրուջելիևին: Սպանված սպան ևս Նախիջևանի բնակիչ էր:
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն ու նաև օգտատերերը լուսանկարների հրապարակման օրվանից փորձում էին հերքել, որ դրանցում ադրբեջանցի զինծառայողների դիակներն են:
Ադրբեջանցի այս օգտատերի գրառումը, սակայն, ապացուցում է, որ ադրբեջանական օգտատերերն իրենք են փորձում նկարներով ճանաչել հարազատներին, իսկ պաշտոնական Բաքուն դեռ ջանում է թաքցնել իր կորուստները: Ստորև ներկայացված են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի ավելի վաղ՝ կենդանության օրոք արված նկարները:
Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 06.04.2016 | Ռազմ.info