Ադրբեջանի կողմից 152 մմ հրանոթների, տանկերի, համազարկային կրակի ռեակտիվ կայանների, մարտական ավիացիայի կիրառմամբ հարձակումներով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի առաջնագծում սկսվեցին մարտերը հայկական և ադրբեջանական ուժերի միջև:
Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են կեսօրին դադարեցնել կրակը, սակայն դրանց հետո էլ Ադրբեջանի զինուժը մի քանի անգամ կրակել է նաև խաղաղ բնակավայրերի վրա: Օրվա թարմ լուրերի մասին ներկայացնում ենք թարմացվող լրահոսով:
Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր ֆեյսնուքի էջում գրել է, որ Արցախի կառավարության բացած հատուկ հաշվեհամարին ուղարկված գումարն ուղղվելու է բացառապես զինված ուժերի համար սպառազինությունների ձեռքբերմանը:
Մեկ այլ գրառման մեջ Արթուր Աղաբեկյանը ներկայացրել է հաշվեհամարում արդեն հավաքված գումարի չափը.
- 891 583 119 ՀՀ դրամ
- 63 707 ԱՄՆ դոլար
- 1 938 եվրո
- 11 238 600 ՌԴ ռուբլի
ՀՀ ՊՆ կայքը հայտնում է.
Ապրիլի 8-ին ՀՀ ՊՆ-ում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդիոյին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:
Հանդիպմանը Սեյրան Օհանյանն ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետությունը, չնայած ճշգրիտ թիրախավորման և նոր բարենպաստ բնագծերի զբաղեցման միջոցով հակառակորդի սանձահարմանը ներգավվելու պատրաստականությանը, դեռևս շարունակում է ապավինել Արցախի հակամարտության բանակցային կարգավորմանը:
Որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման` պաշտպանության նախարարը կարևորել է ցանկացած հրադադար իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրով ամրապնդելու հրամայականը:
Ադրբեջանցի գերմանաբնակ բլոգգեր, Meydan.tv ընդդիմադիր լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը, թարմացրնելով իր` երեկ` ապրիլի 7-ին տված ցուցակը, ներկայացրել է Ադրբեջանի կորուստների՝ 66 սպանվածի և 5 անհետ կորածի անուն, կրկին թույլ տալով սակայն մի շարք սխալներ:Համադրելով այդ տվյալները Razm.info-ի գրանցածների հետ և զտելով դրանք` ներկայացնում ենք Ադրբեջանի սպանվածների և անհետ կորածների ճշտված՝ 66 + 7 անունից բաղկացած ցուցակ։ Դրանց թվում են 1 գնդապետ, 1 փոխգնդապետ, 5 մայոր, 2 կապիտան, 5 ավագ լեյտենանտ և 3 լեյտենանտ։ Ցուցակագրվածների մեծ մասը հատուկջոկատայիններ և հետախույզներ են:
ՀՀ ՊՆ կայքը հայտնում է.
Ապրիլի 8-ից քաղաքացիների հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում են հետևյալ շուրջօրյա հեռախոսահամարները.
- զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար — 010 29-46-45,
- զինանձնակազմի հետ կապված հարցերի պարզաբանումների համար – 010 29-44-25, 010 29-45-57,
- զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների հետ կապված հարցերի պարզաբանումների համար — 010-20-64-59,
- զինվորական իրավախախտումների հետ կապված հարցերի համար — 010 77-05-80,
- լրատվամիջոցների հետ կապի համար — 010 29-46-99, 010 29-46-38:
Առավոտյան հյուսիսային ուղղությամբ հրետանու տղերքը սուրճ հյուրասիրեցին
Posted by Edik Baghdasaryan on Friday, April 8, 2016
ՀՀ քննչական կոմիտեի կայքը ներկայացրել է Արմաշ գյուղի մոտ զինվորական մեքենայի վթարի մանրամասները.08.04.2016թ.` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը:
Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն: Մյուս 4 զինծառայողներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվել է դեպքի վայրի զննություն։ Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները:
Հայաստանյան Մեդիամաքս լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր ժամը 15:00-20:00-ը ընկած ժամանակահատվածում, Արցախում շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններում իրականացվում են երկու կողմերի զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները՝ միաժամանակ ապահովելով կրակի դադարեցման ռեժիմ:Այս մասին հաստատել է ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Վերջինս նշել է նաև, որ գործընթացը համակարգում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցչի դաշտային օգնականները:
Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երեկ՝ ապրիլի 7-ին ժամը 23:00-ի սահմաններում Արցախի երկնքում ՊԲ հակաօդայինները խոցել են հակառակորդի հերթական գրոհային անօդաչու թռչող սարքը:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ապրիլի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Արցախում մարտերի ժամանակ զոհված 44 զինծառայողների անունները։
Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը կրակել է ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի …
Posted by Արծրուն Հովհաննիսյան on Thursday, April 7, 2016
ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է. Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, որոնց հետևանքով զոհվել է շարքային պայմանագրային, 1983թ. ծնված Հրաչ Սամվելի Մուրադյանը: Կան վիրավորներ:Առաջնագծի մեկ այլ՝ հյուսիսարևելյան հատվածում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 1996թ. ծնված շարքային զինծառայող Գևորգ Աշոտի Մղդեսյանը:
Ժամեր առաջ ադրբեջանցի գերմանաբնակ բլոգգեր, Meydan.tv ընդդիմադիր լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հրապարակել է Ադրբեջանի կորուստների՝ 64 սպանվածի և 4 անհետ կորածի անուն պարունակող ցուցակ, թույլ տալով սակայն մի շարք սխալներ:Համադրելով այդ տվյալները Razm.info-ի գրանցածների հետ և զտելով դրանք` ներկայացնում ենք Ադրբեջանի սպանվածների և անհետ կորածների ճշտված՝ 61 + 5 անունից բաղկացած ցուցակ։ Դրանց թվում են 1 գնդապետ, 1 փոխգնդապետ, 4 մայոր, 2 կապիտան, 5 ավագ լեյտենանտ և 2 լեյտենանտ։ Ցուցակագրվածների մեծ մասը հատուկջոկատայիններ և հետախույզներ են:
ՊԲ կայքը հրապարակել է 2016թ. ապրիլի 2-ից 5-ը Արցախի շփման գծում մարտական գործողությունների ժամանակ Հայրենիքը պաշտպանելիս զոհված ՊԲ 36 զինծառայողների անունները:
Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 07.04.2016
Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 06.04.2016
Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 05.04.2016
Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 04.04.2016