Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են սկսել բարձրլեռնային շրջաններում

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների շուրջ 300 զինծառայող «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում սկսել է մեկամսյա վարժանքներ, որոնք անցկացվում են խիստ ցածր ջերմաստիճանի պայմաններում: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, Ռազմինֆոյին  հայտնել են ՀՌՇ մամուլի ծառայությունից:

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախույզները զորավարժության ժամանակ։ Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախույզները զորավարժության ժամանակ։ Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից

Նման եղանակային պայմաններում դաշտային վարժանքների առանձնահատկություններից է «Ռատնիկ» (ռուս.՝ Ратник) մարտական հանդերձանքի կիրառումը և բոլոր առաջադրանքների ժամանակ բացառապես բանակային դահուկներով տեղաշարժվելը:

Նշենք, որ «Ռատնիկը» ՀՌՇ ստորաբաժանումներում կիրառման մեջ է դրվել 2015-ի վերջին: Այն բացի զինծառայողի անհատական պաշտպանության միջոցներից ունի նաև կապի, հետախուզական, գիշերային տեսանելիություն ապահովող, նավիգացիոն և այլ սարքեր, որոնք ընդհանուր առմամբ, կշռում են շուրջ 20 կգ:

Պարապմունքների ժամանակ նախատեսված է իրականացնել նաև մարտական կրակով առաջադրանքներ, որոնց ժամանակ մասնակիցները դահուկներով շարժաման ընթացքում կխոցեն շարժական ու անշարժ թիրախներ, ինչպես նաև կկատարելագործեն որոնողական աշխատանքների հմտությունները՝ ձյունածածկ տարբեր պայմաններում:

Հետախույզներին վարժանքների ժամանակ օժանդակելու են նաև անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների զինծառայողները՝ կիրառելով ԱԹՍ «Նավոդչիկ-10», «Օրլան-10» և «Տախիոն» անօդաչուներ:

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախույզները՝ զորավարժության ժամանակ։ Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախույզները զորավարժության ժամանակ։ Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից

Ավելացնենք, որ  անցյալ շաբաթ Հայաստանում մեկնարկել էին նաև Ռուսաստանի ԶՈւ՝ 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձիգների,տանկիստների, ինչպես նաև «Էրեբունի» ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչների օդաչուների մեկամսյա վարժանքները, իսկ այս շաբաթ մեկնարկել են նաև դիպուկահարների վարժանքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *