Հայաստանում ՌԴ ռազմաբազայի օդաչուները վարժանքներ են սկսել ՄիԳ-29 կործանիչներով

Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախումբը սկսել է ՄիԳ-29 կործանիչներով զորավարժությունները, որոնք պետք է շարունակվեն մինչև փետրվարի վերջ: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Ռազմինֆոյին տեղեկացրել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

ՄիԳ-29 կործանիչները՝ Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիացիոն խմբի հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ

ՄիԳ-29 կործանիչները՝ Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիացիոն խմբի հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ

Վարժանքների ընթացքում օդաչուների համար հավելյալ դժվարություններ են ստեղծում սահմանափակ թռիչքուղին և հայ-թուրքական պետական սահմաններին բավականին մոտ տարածքում իրականացվող վայրէջքը:

Մեկ օրվա ընթացքում ՌԴ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները պետք է իրականացնեն շուրջ 10 ժամ տևողությամբ մինչև 30 թռիչք: Սկզբնական հատվածքում օդաչուները պետք է փորձարկեն թռիչքի և վայրէջքի սահմանված նորմատիվների կատարման արդյունավետությունը, իրականացնեն կործանիչների ղեկավարում լեռնային բարդ պայմաններում նշագծված երթուղիներով:

Անհատական պարապմունքների ավարտից հետո ռուսաստանյան կործանիչների օդաչուները պետք է 2016-ի փետրվարի կեսին մեկնարկեն լեռնային բարդ պայմաններում անհատական և ստորաբաժանումների կազմում թռիչքի ղեկավարման փորձարկումները:

Նշենք, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է։ Օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» տեղակայված են հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի Մի-24 հարվածային և Մի-8 բեռնատար ուղաթիռները, ՄիԳ-29 կործանիչները, որոնց թիվը, ինչպես նաև Մի-8 ուղղաթիռների քանակը 2016-ին պետք է համալրվի։

Ավելացնենք նաև, որ ներկայումս ընթացքի մեջ են ընթացքի մեջ են նաև ռազմաբազայի մոտոհրաձիգների մեկամսյա վարժանքները, որոնց մասնակցում է ևս 1000 զինծառայող, ինչպես նաև տանկիստների անհատական պարապմունքները «Ալագյազ» զորավարժարանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *