Հունվարի 18-ից 22-ը Հայաստանում անցկացվում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է հայ-ռուսական միջկառավարական ռազմատեխնիկական հանձնաժողովի աշխատանքներին
Հանձնաժողովի աշխատանքային օրակարգում ընդգրկված են նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքի հարցերը, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման, ՀՀ տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման ու սպասարկման կենտրոնների ստեղծման, ռազմական երկակի ու հատուկ նշանակության արտադրանքների ցուցահանդեսներին ՀՀ և ՌԴ կազմակերպությունների և ներկայացուցիչների մասնակցության և ռազմատեխնիկական համագործակցության նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման հարցեր:
Կոնկրետացնելով նիստի քննարկելիք հարցերը՝ հայաստանյան News.am կայքը հայտնում է, որ կողմերը կքննարկեն Հայաստանին առնվազն 50 տոկոս թռիչքային ռեսուրսներով երեք միավոր Իլ- 76 օդանավ մատակարարելու հնարավորությունը։
Կքննարկվեն նաև Հայաստանին զրահատանկային, հրթիռա-հրետանային և այլ սպառազինությունների մատակարարման, սահմանային հսկողության միջոցների, զրահատանկային և ինժեներատեխնիկական միջոցների արդիականացման և վերազինման հարցեր։
Լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ նախատեսված է քննարկել նաև Հայաստանում «ԿամԱԶ»-ի, ռուսաստանյան արտադրության ՀՕՊ միջոցների և ուղղաթիռների տեխնիկական սպասարկման և վերանորոգման տարածաշրջանային կենտրոններ ստեղծելու, Ռուսաստանի և Բելառուսի միջև միջպետական ֆինանսա-արդյունաբերական խումբ ստեղծելու մասին համաձայնագրին Հայաստանի միանալու հարցեր:
ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ միջկառավարական հանձնաժողովի նիստը նախագահում են հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը և ռուսաստանյան մասի նախագահ, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը:
Նիստի շրջանակում հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Կոնստանտին Բիրյուլինին և նրա հետ քննարկվել երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17 – 23 հունվարի, 2016 | Ռազմ.info
Pingback: Կանցկացվի հայ-ռուսական ռազմատեխնիկական հանձնաժողովի նիստ | Ռազմ.info
Pingback: ՀՀ ՊՆ պատվիրակությունը ռազմատեխնիկական համագործակցության հարցեր է քննարկելու Ռուսաստանում | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանն արդիականացնում է Իլ-76 ինքնաթիռները | Ռազմ.info