Թուրք-քրդական բախումներ երկրի արևելքում. հունվարի 19-20

Հունվարի 19-ին Թուրքիայի հարավարաևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում գավառում թուրքական ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) բախման արդյունքում սպանվել է 1 ուժային, նույն օրը Դիարբեքիրի Սուր գավառում վիրավորվել է 3 ուժային: Այս մասին հայտնում են թուրքական «Իհլաս» և «Անադոլու» լրատվական գործակալությունները:

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում

Թուրքական «Էն սոն հաբեր» լրատվակայքն իր հերթին հայտնում է, որ հունվարի 20-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության «բոսորագույն բերետավորները» կարողացել են չեզոքացնել Սուր գավառում քրդական PKK-ի դիպուկահարներից մեկին:

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնում է, որ 2015-ի դեկտեմբերից մինչև 2016-ի հունվարի 19-ի Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում թուրքական ուժայինները սպանել են ընդհանուր առմամբ 364 քուրդ զինյալ, Սիլոփի գավառում` 140, իսկ Դիարբեքիրի Սուր գավառում` 106 քուրդ զինյալ, ընդհանուր առմամբ` 610 քուրդ զինյալ նշված 3 գավառներում:

Ջիզրե գավառում քրդական զինյալների և թուրքական ուժայինների բախումները կարճատև դադարից հետո վերսկսվել էին 2015-ի դեկտեմբերի 14-ին, իսկ Սուր գավառում` դեկտեմբերի 2-ին: Սկզբնական շրջանում թուրքական կողմից ներգրավված էին միայն ոստիկանության հատուկջոկատայինները, սակայն հետագայում գործողություններին ներգրավվեցին նաև ժանդարմերիայի հատուկջոկատայինները` ԶՈւ գլխավոր շտաբի համակարգմամբ:

Իսկ երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարությունը շուրջ 200-հոգանոց հատուկջոկատայինների («բոսորագույն բերետավորներ») ստորաբաժանում է ուղարկել Դիարբեքիր նահանգի Սուր գավառ:

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատ` «բոսորագույն բերետավորներ» (Bordo Bereliler)

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատ` «բոսորագույն բերետավորներ» (Bordo Bereliler)

Թուրքիայի արևելքում քրդերի դեմ ռազմական գործողություններին մասնակցում են նաև «գյուղական պահապանները», որոնք թուրքական կառավարության կողմից` PKK-ի դեմ պայքարի համար զինված, հիմնականում ազգությամբ քուրդ ուժայիններ են:

Ավելացնենք, որ այսօր` հունվարի 19-ին, Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, զորամիավորումների և Ժանդարմերիայի հրամանատարները ստուգայց էին կատարել հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության զորամաս` հետևել բնակելի վայրերում մարտեր վարելու հմտությունների ստուգմանն ուղղված վարժանքներին:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է ժանդարմերիայի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարություն

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է ժանդարմերիայի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարություն

Քրդական աղբյուրների անդրադարձը`

Նշենք, որ 2015-ի դեկտեմբերից բախումները վերսկսելուն հետ մեկտեղ քրդական աղբյուրները շարունակում են հայտարարել, որ թուրքական ուժայինները սպանում են զինված պայքարի հետ որևէ կապ չունեցող խաղաղ բնակիչների` այդ թվում ծերերի, կանանց և երեխաների: Բացի այդ քրդական աղբյուրները տեղեկություններ են հայտնում նաև PKK-ի հետ մարտերում սպանված թուրքական ուժայինների վերաբերյալ:

Մասնավորապես ANF News լրատվական գործակալությունը, փոխանցելով PKK-ի մամուլի ծառայության հաղորդագրությունը, նշում է, որ քուրդ զինյալները հունվարի 18-ին Շրնաք նահանգի կենտրոնական քաղաքը Ջիզրե գավառին կապող մայրուղու վրա նռնականետով կրակել են թուրքական ոստիկանության 22 հատուկջոկատայիններ տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 9 ոստիկան:

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ

Նույն աղբյուրը հայտնում է, որ թուրքական ուժայինները արդեն 49-րդ օրն է, ինչ Սուր գավառում տանկերով և հրետանիով կրակում են բնակելի շենքերի վրա և շարունակում են ավելացնել իրենց քանակը` փորձելով ճնշել քրդերի դիմադրությունը: Իսկ Ջիզեր գավառում միայն հունվարի 19-ին թուրքական ուժայինները 4 խաղաղ բնակչի են սպանել, ինչպես նաև մնացած վիրավորներին` այդ թվում և երեխաներին թույլ չեն տալիս հիվանդանոց տեղափոխել:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառի կենտրոնում

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառի կենտրոնում

Ավելացնենք, որ 2015-ի դեկտեմբերից մինչ օրս Թուրքիայի արևելքում շարունակվող զինված բախումների ընթացքի ընթացքին, թուրքական և քրդական կողմերի արձագանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով դրված հոդվածներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *