Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում ստորագրել են երկու երկրների միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնությունը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի երկկողմ հանդիպումից հետո, որը հաջորդել է Մոսկվայում ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպմանը:
Միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնությունից բացի, Օհանյանը և Շոյգուն նախարարները ստորագրել են նաև երկու երկրների պաշտպանական համագործակցության 2016թ. պլանը:
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում՝ Կովկասում, համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:
Ներկայում, բացի Հայաստանից, Ռուսաստանը տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ բանակցություններ է վարում նաև Տաջիկստանի և Ղրղզստանի հետ: Ղազախստանի հետ նման համակարգի ստեղծման պայմանավորվածություն արդեն կա, ներկայում դրա նախապատրաստվում է դրա օրենսդրական բազան: Իսկ Բելառուսի հետ տարածաշրջանային ՀՕՊ համակարգն արդեն կազմավորված է, 2016 թվականից նախատեսվում է այն նշանակել մարտական հերթապահության:
Մասնավորապես նաև տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման շրջանակներում է, որ Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին անվճար փոխանցել է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր:
Կովկասում, Բելառուսում և Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր ստեղծելուց հետո նախատեսվում է դրանց միջև կատարել ինֆորմացիա փոխանակում և մարտական հերթապահություն կազմակերպել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգում, որը գործում է դեռևս 1995 թվականից, և հենց այս համակարգի կազմում է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ավիացիոն խումբը (Երևանի «Էրեբունի» օդանավակայան):
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանի հարավում մեկնարկել է ավիացիոն ստորաբաժանումների հանկարծակի ստուգում | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԱԺ վավերացմանն է ուղարկվել ՀՀ-ՌԴ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը | Ռազմ.info
Pingback: Համաձայնեցվել է ՀԱՊԿ ռազմավարությունը մինչև 2025թ. ժամկետի համար | Ռազմ.info
Pingback: ՌԴ դաշնային խորհուրդը վավերացրել է ՀՀ-ՌԴ միացյալ ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրը | Ռազմ.info