ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստին կքննարկվի նաև ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա՝ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար: Օրակարգի համաձայն՝ նիստին կդիտարկվեն 20-ից ավելի հարցեր` համագործակցության տարբեր ուղղություններով: Հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանության նախարարները

ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանության նախարարները 2015թ. հունիսի համատեղ նիստից հետո

Նիստի ավարտից հետո նախատեսված են Սեյրան Օհանյանի երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների, ինչպես նաև Ղրղզստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ:

ՌԴ ՊՆ կայքն իր հերթին տեղեկացնում է, որ նիստի արդյունքում որոշումներ են ընդունվելու մասնավորապես նաև ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի զարգացման ուղիների վերաբերյալ:

Բացի այդ, այլ որոշումներ են ընդունվելու նաև ԱՊՀ կապի համակարգի, հումանիտար ականազերծման, ռազմական կրթության, համատեղ վարժանքների, ռազմասպորտայիյն միջոցառումների կազմակերպման և այլ թեմաների շուրջ:

Նախատեսվում է, որ քննարկվելու է նաև ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարությունների 2016թ. համագործակցության ծրագիրը:

Նիստին, Հայաստանի պաշտպանության նախարարից բացի, մասնակցելու են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարները:

Ավելացնենք, որ ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների նախորդ հանդիպումը եղել է հունիսին Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում: Նիստին նախանշվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 2016թ. համատեղ միջոցառումները, այդ թվում զինծառայողների դաշտային (օդային, ծովային) հմտությունների կատարելագործմանն ուղղված միջազգային մրցումների կազմակերպումը:

2 responses to “ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստին կքննարկվի նաև ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգը

  1. Pingback: Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնություն | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *