Ռուսաստանի հարավում մեկնարկել է ավիացիոն ստորաբաժանումների հանկարծակի ստուգում

Ռուսաստանի հարավային՝ Ռոստովի և Վոլգոգրադի շրջանների ավիացիոն ստորաբաժանումներում մեկնարկել են հանկարծակի ստուգումները: Այս մասին հունվարի 21-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանյան Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ

Ռուսաստանյան Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Հայաստանում տեղակայված ավիախմբի մասնակցության մասին, սակայն, որևէ տեղեկություն չի տրվում:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ ստորաբաժանումները ստուգումների ժամանակ կատարելագործել են մարտական պատրաստության բարձր աստիճանի բերման, պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների հետախուզման և ռմբակոծման հմտությունները:

Հանկարծակի ստուգմամբ վարժանքին ներգրավված են մոտ 40 միավոր ավիացիոն տեխնիկա և մոտ 1000 զինծառայող:

Ավելացնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումից հետո Ռուսաստանի կովկասյան տարածքներում տեղակայված ավիացիոն և ՀՕՊ ստորաբաժանումները նույնպես ներգարվվելու են այդ համակարգի մեջ:

Հայաստանյան «Մեդիամաքս» գործակալության հետ զրույցում ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը տեղեկացրել էր, որ միացյալ համակարգի ստեղծումը «թույլ կտա ՀՀ օդային տարածքի և պետության տարածքում գտնվող օբյեկտների պաշտպանության ընթացքում կիրառել ոչ միայն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի ՀՕՊ ուժերը եւ ավիացիան, այլ նաեւ ՌԴ Հարավային ռազմական շրջանի ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *