Սեյրան Օհանյանը կմասնակցի ԱՊՀ և ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդների նիստերին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. հունիսի 3-ին Ղրղզստանում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Այնուհետև նախարար Օհանյանը կուղևորվի Տաջիկստան` հունիսի 4-ին Դուշանբեում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ցույց է տալիս ադրբեջանական դիրքերը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ցույց է տալիս ադրբեջանական դիրքերը

Հավանական է, որ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում քննարկվելու են նաև մայիսին ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի՝ Տաջիկստանում անցկացրած զորավարժությունը և սեպտեմբերին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի Հայաստանում անցկացվելիք՝ «Անսասան եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստումը:

Ավելացնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:

Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա: Դրանից ելնելով՝ ՀԱՊԿ անդամներից մեկի վրա հարձակման դեպքում մյուս անդամները պարտավոր են անհրաժեշտ՝ այդ թվում և ռազմական օգնություն տրամադրել հարձակման ենթարկվող երկրին:

One response to “Սեյրան Օհանյանը կմասնակցի ԱՊՀ և ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդների նիստերին

  1. Pingback: ԱՊՀ երկրների ավիացիոն և ՀՕՊ ստորաբաժանումները անցկացնելու են հակաահաբեկչական զորավարժություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *