Մեքենայի շրջվելու հետևանքով վնասվածքներ է ստացել երեք զինծառայող

Երեկ՝ հունիսի 1-ին, Սիսիանի Անգեղակոթ գյուղի մոտ զինվորական «Ուրալ» մակնիշի մեքենա է շրջվել, որում եղել են զինծառայողներ: Այս մասին տեղեկացնում է Yerevan News լրատվական կայքը:

Տեղեկությունը հաստատեց նաև ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ միջադեպի հետևանքով թեթև վնասվածքներով Սիսիանի հոսպիտալ է տեղափոխվել երեք զինծառայող:

Սիսիանի հոսպիտալի պետ Կարեն Գրիգորյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց, որ զինծառայողներից մեկը ստացել է անրակի (ուսը կրծքավանդակին միացնող ոսկոր) կոտրվածք, առաջիկայում նրան կտեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար: Մյուս երկու զինծառայողները ստացել են քերծվածքներ: Զինծառայողների վիճակը լավ է:

One response to “Մեքենայի շրջվելու հետևանքով վնասվածքներ է ստացել երեք զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 31 մայիսի-6 հունիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *