Միսկում Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման ուղիների որոնման վերաբերյալ բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ փետրվարի 15-ին ժամը 00:00-ից հայտարարվելու է հրադադար: Այս մասին, ըստ ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Փետրվարի 11-12-ը տևած բանակցություններին մասնակցել են Ֆրասնիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիրի Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն։ Ձեռքբերված համաձայնությամբ հրադադարի հաստատումից հետո հակամարտող կողմերը՝ Ուկրաինայի կենտրոնական իշխանությունն ու ապստամբական ուժերը, զորքերի շփման գծից հետ են քաշելու խոշոր սպառազինությունը:
Քառյակի առաջարկած պայմաններն ընդունել են նաև Ուկրաինայի արևելքում ինքնահռչակված Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետութունների ղեկավարները:
Կողմերը որոշակի համաձայնության են եկել նաև ճգնաժամի հետագա ճակատագրի վերաբերյալ: Այստեղ կա մի քանի տարբերակ, որոնցից մեկի համաձայն, ըստ Պուտինի, Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումներ են արվելու ու հաշվի են առնվելու երկրի արևելքում բնակվողների ցանկությունները:
Համաձայնության հասնելու մասին լուրը հաստատել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ավելացնելով, որ համաձայնության հաստատումից հետո դեռ պետք է հասնել դրա պայմանների կատարմանը:
Նշենք, որ Մինսկում «նորմանդական քառյակի» հանդիպումը տևել է մոտ 16 ժամ ու ավարտվել է այսօր՝ փետրվարի 12-ին՝ ժամը 13-ի սահմաններում։ Սրա նպատակն ուկրաինական ճգնաժամի լուծման ուղիների համաձայնեցումն էր։ Քառյակի հանդիպման ամբողջ ընթացքը եղել է փակ:
Ավելացնենք, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների, ինչպես նաև արտգործնախարարների բանակցություններին «նորմանդական քառյակի» հանդիպումներ ոչ պաշտոնական անվանումը տրվել է, երբ պաշտոնյաներն ուկրաինական ճգնաժամի հաղթահարման լուծումներ փնտրելու նպատակով առաջին անգամ հանդիպել են 2014-ի հունիսի 6-ին Ֆրանսիայում՝ Երկրորդ աշխարհամարտի առանցքային իրադարձություններից մեկի՝ Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 70-ամյակի տոնակատարությունների ժամանակ:
Pingback: Ուկրաինայի արևելքում արդեն երկու օր անձնակազմի մարտական կորուստներ չեն գրանցվել | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ն հետախուզական անօդաչու թռչող սարքեր ու զրահամեքենաներ է տրամադրելու Ուկրաինային | Ռազմ.info
Pingback: Միացյալ Նահանգները հաստատել է Ուկրաինայի Ազգային գվարդիային մարզելու ծրագիրը | Ռազմ.info
Pingback: ՌԴ-ում կոչ են անում կրկին թույլատրել՝ կիրառել զինված ուժերը Ուկրաինայի տարածքում | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ 300 զինծառայող 6 ամսում մարզելու է ուկրաինական բանակի 3 գումարտակ | Ռազմ.info
Pingback: Ուկրաինայի հակամարտության շփման գծից կրկին կարող է հեռացվել ծանր զինտեխնիկան | Ռազմ.info