Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը այսօր՝ փետրվարի 12-ին, ընդունել է պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Ղրղզստանի պաշտապանության նախարար Աբիբիլլա Կուդայբերդիևի ղեկավարած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության կայքը։
Հանդիպմանը Յավեր Ջամալովը գործընկերոջը պատմել է նախարարության գործունեության և արտադրանքների մասին։ 2 երկրների պաշտոնյանները քննարկել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր։ Նախարար Կուդայբերդիևը այցելել է նաև նախարարության հաստատությունները և ծանոթացել արտադրական գործընթացներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Ղրղզստանի դեսպան Այջիգիթ Բուրանովը։
Հիշեցնենք, որ երեկ Ղրղզստանի պաշտպանության նախարարի ղեկավարած պատվիրակությանը ընդունել էր պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 8-14 փետրվարի, 2015 | Ռազմ.info