ԱՄՆ 300 զինծառայող 6 ամսում մարզելու է ուկրաինական բանակի 3 գումարտակ

Շուրջ 300 ամերիկյան զինծառայող ապրիլի 14-15 ժամանել է Ուկրաինա՝ մարզելու երկրի արևելքում ապստամբ ուժերի դեմ կռվող ուկրաինական կառավարական ուժերին: Հայտնում է BBC հեռուստառադիոընկերության կայքը։

ԱՄՆ զինվորները ժամանում են Լվով

ԱՄՆ զինվորները ժամանում են Լվով

Ուկրաինա ժամանած ամերիկյան զինծառայողները ԱՄՆ բանակի 173-րդ ռազմաօդային գումարտակից են: Մարզումներն անցկացվելու են Ուկրաինայի Լվովի մարզի Յավորիվ քաղաքում: Վեցամսյա մարզումներին մասնակցելու է ուկրաինական բանակի 3 գումարտակ:

Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն դեռևս մարտի 19-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ նախագահ Օբամայի որոշմամբ՝ ԱՄՆ-ն նախատեսում է մարզել ուկրաինական կառավարական ուժերին և մոտ ժամանակներս սկսելու է Ուկրաինայի Ազգային գվարդիականների մարզումները: Ամերիկյան զինվորականների՝ ուկրաինացիներին մարզելու մասին առաջին անգամ հայտարարվել է 2014-ի օգոստոսին: Մարզումները նախատեսվում էր սկսել դեռևս մարտին: Հետաձգումը, ըստ բրիտական Reuters լրատվական գործակալության, պայմանավորված է փետրվարի 15 հայտարարված զինադադարից  հետո հակամարտության կարգավորման գործընթացում ակնկալվող առաջխաղացմամբ:

Հատկանշական է, որ Կրեմլը, որին մեկ տարի է մեղադրում են ռուսամետ ապստամբներին զորքով և զենքով աջակցելու համար, արձագանքել է ամերիկացիների միջամտությանը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այլ երկրների միջամտությունը Ուկրաինայի ներպետական կոնֆիկտին խանգառում է դրա կարգավորմանն ու Մինսկում փետրվարին ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 16-ին կայացած հրթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական զորք չկա:

Ուրաինական ուժերի և ապստամբների վերահսկած տերածքները Ուկրաինայում

Ուրաինական ուժերի և ապստամբների վերահսկած տերածքները Ուկրաինայում

Նշենք, որ ուկրաինական կառավարական զորքերի մարզելու համար Բրիտանական կառավարությունը մարտի 19-ին շուրջ 35 ռազմական հրահանգիչ է ուղարկել: Կանադան Ուկրաինայի Ազգային գվարդիան մարզելու համար պատրաստվում է ուղարկել 200 զինվորական հրահանգիչ, իսկ Լեհաստանը, որպես աջակցություն ռուսամետ ապստամբների դեմ պայքարում, պատրաստվում են մարզել ուկրաինական կառավարական ուժերի 50 հրահանգչի:

3 responses to “ԱՄՆ 300 զինծառայող 6 ամսում մարզելու է ուկրաինական բանակի 3 գումարտակ

  1. Pingback: Ուկրաինայի արևմուտքում կանցկացվեն բազմազգ զույգ զորավարժություններ | Ռազմ.info

  2. Pingback: ԱՄՆ կրկին սկսում է մարզել ուկրաինական բանակ | Ռազմ.info

  3. Pingback: ԱՄՆ ռազմական փորձագետները սկսել են ուկրաինական բանակի մարզումների հերթական փուլը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *