Այսօր Սեյրան Օհանյանն այցելել է Տավուշ՝ սահմանային իրավիճակին ծանոթանալու համար: Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է, որ սահմանին գրանցված ադրբեջանական սադրանքը կոշտ պատասխան է ստանալու: Ադրբեջանի սադրիչ գործողություններին անդրադարձել են նաև ազատամարտիկները, դատապարտող հայտարարություն է արել նաև Մայր Աթոռը: Իսկ Կառավարությունը 20.000 եվրոյին համարժեք դրամ կհատկացնի զինծառայությունից խուսափած, ապա պետության դեմ ԵԴ-ում հայց ներկայացրած «Եհովայի վկաներին»:
- Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր մեկնել է Տավուշի մարզ, որտեղ անձամբ ծանոթացել է սահմանին տիրող իրավիճակին:
- «Ես մշտապես ասել եմ, որ շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր են: Նաև ասել եմ, որ դրանք ստանալու են կոշտ պատասխան»,- անդրադառնալով ադրբեջանական սադրանքներին՝ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
- «Եթե ադրբեջանցիները շարունակեն այս ոգով, դա կհանգեցնի իրենց համար շատ-շատ վատ հետեւանքների»,- հավաստիացրել է ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
- Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը դատապարտել է Ադրբեջանի սադրիչ գործողությունները:
- Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում հունիսի 5-ի, լույս 6-ի գիշերը՝ հակառակորդի դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ վիրավորված հայ զինվորներից մեկի առողջական վիճակը բավարար է, մյուսինը` կայուն ծանր:
- «Հակառակորդը պատրաստ չէ դրան: Պատերազմը սկսում են, երբ գիտեն` շահելու են, իսկ Ադրբեջանը չի կարող լինել շահողի դերում»,- ասել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանը:
- «Իրական վտանգ կա, որ հակամարտությունը դուրս կգա հսկողությունից, իսկ Հայաստանը և Ադրբեջանը կսկսեն կրակոցները` վրեժ լուծելով յուրաքանչյուր զոհի համար»,- ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը :
- «Վերջին օրերին շփման գծում ադրբեջանական դիվերսանտների ակտիվացման նպատակն ավելի շատ հոգեբանական է, քան ռազմական, և նրանց թիրախը հենց հայկական հասարակությունն է»,- ասել է քարոզչական ոլորտի փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
- «Ես եւ ԵԿՄ-ն վստահաբար այն կարծիքին ենք, որ թուրք-ազերիների այս սադրանքները նպատակին չեն ծառայելու: …Ադրբեջանցիք լավ գիտակցում են, որ պատերազմի վերսկսման դեպքում իրենք դարձյալ պարտվելու են: Նրանք լավ են հիշում, թե ինչպես մեզ պատերազմ պարտադրեցին եւ թե ինչպես մենք հաղթեցինք ու իրենց հրադադար պարտադրեցինք»- ասվում է «Երկրապահ» կամավորականների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հայտարարության մեջ:
- «Նրանք փորձում են ստուգել մեր դիրքերը, մարտունակությունը: Բայց բոլոր փորձերն ապարդյուն են անցել…: Աստված չանի, եթե պատերազմ լինի, մեր բոլոր զինվորներն էլ մարտական են և կարող են շարունակել, վստահ եղեք»,- ասել է ազատամարտիկ, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը:
- Բողոքի երթի ընթացքում ցուցարարները պահանջել են դադարեցնել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը:
- Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են հերթական զինծառայողի մահվան մասին:
- ՀՀ կառավարությունը 30 հազ. եվրոյին համարժեք դրամ է հատկացրել ԱՆ-ին` ՄԻ Եվրոպական դատարանի պահանջը կատարելու համար: Այն պետք է հատկացվի երեք քաղաքացու, որոնցից երկուսը «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչներ են, երկուսն էլ դավանանքի պատճառով հրաժարվել են անցնել ժամկետային զինծառայություն և պատասախանատվության են ենթարկվել:
Պաշտոնական Դամասկոսը հերքում է ընդդիմության տարածած տեղեկատվությունը Ալ Քուբեյր գյուղում խաղաղ բնակիչների սպանության մասին:
ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Լեոն Պանետան Քաբուլում հայտարարել է, որ Պակիստանի հարցում ԱՄՆ-ի համբերության բաժակը լցվել է:
Razm.info-ն այսօր անդրադարձել էր
- Ընթացիկ տարում Ադրբեջանի ԶՈՒ-ում մահացել է 45, վիրավորվել՝ 49 զինծառայող
- «Թալիբանի» մոտ 4400 նախկին զինյալ վայր են դրել զենքերը
- Ինչու՞ է ԼՂՀ-ում երկարացվել զորակոչի ժամկետը
- ՆԱՏՕ-ն Ռուսաստանին ՀՀՊ համակարգն իր դեմ չուղղել երաշխիքներ է տրամադրել
- Հրդեհ զորամասի թեյարանում. այրվել է տանիքը
- Կաբարդինո Բալկարիայում զինյալ է ոչնչացվել
- Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են հերթական զինծառայողի մահվան մասին
- Սիրիայի ապստամբներն առաջին անգամ գեներալ են սպանել