«ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը հայտնում է , որ հունիսի 5-ին Սիրիայի ապստամբները տարբեր քաղաքներում միանգամից մահափորձեր են կատարել բարձրաստիճան զինվորականների վրա։ Դամասկոսում ավտոմեքենայի պայթյունից զոհվել է «Պաղեստինի ազատագրման բանակի» բրիգադային գեներալ Անվար ալ Սաքքան իր դստեր և վարորդի հետ միասին, իսկ երկրի արևելյան շրջանում՝ Դեր Զոր քաղաքում սպանվել են ևս երկու բարձրաստիճան սպա՝ գնդապետ Ահմադ Հաթթաբին և փոխգնդապետ Իզզեդդին Սվեյդանը։
Երեք բարձրաստիճան զինվորականները սպանվել են, երբ ապստամբները հայտարարեցին, որ այլևս չեն հետևելու հրադադարի ռեժիմին խախտման և անցնում են բացահայտ հակամարտության։