ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` «2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին» ԼՂՀ Նախագահի հրամանագրի 1-ին եւ 2-րդ կետերում «մայիս-հունիս» բառերը փոխարինվել են «մայիս-հուլիս» բառերով:
ՀՀ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Մուշեղ Աղեկյանը Razm.info-ի հետ զրույցում նշեց, որ զորակոչային ժամկետի փոփոխությունը պարզապես պայմանավորված է ուսումնական գործընթացի և քննական շրջանի ժամկետի ավարտով: